Փարիզում էկոակտիվիստները ապուր են լցրել «Ջոկոնդա»-ի վրա
Բնապահպան ակտիվիստները Լուվրի թանգարանում ապուր են լցրել Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Ջոկոնդա» կտավի վրա։ Այս մասին հայտնում է France Press-ը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։
«Երկու բնապահպան ակտիվիստ ապուր են լցրել Լուվրի Մոնա Լիզան պաշտպանող զրահապատ ապակու վրա»,- ասվում է զեկույցում։
Իրենց ակցիաներով ցուցարարները ցանկանում էին խթանել իրենց «առողջ և կայուն սննդի իրավունքը»։
Հարակից հրապարակումներ`
- Լուվրի աշխատակիցները հավաքվել են Մոնա Լիզայի նկարի մոտ` կոչ անելով տեր կանգնել կանանց իրավունքներին
- Լուվրը մտադիր է դատի տալ տղամարդուն, ով տորթը էր նետել «Մոնա Լիզա»-ի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան