Թիվ 13 ավտոբուսը մերկասառույցի պատճառով կոտրել բնակչի տան քարե պարիսպն ու երկաթե ճաղավանդակը
Ճանապարհի մերկասառույցի պատճառով ժամը 08:40-ի սահմաններում 62-ամյա Գագիկ Մ.-ն իր վարած «Հագեր» մակնիշի ավտոբուսով Սարի թաղի 13 փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազի խողովակին, ապա բնակիչի տան քարե պարսպին ու երկաթե ճաղավանդակին, ու ամբողջությամբ փակել ճանապարհը։ Միջադեպի մասին հայտնում է shamshyan.com-ը։
«Նախնական տեղեկություններով տուժածներ չկան։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ հրաշքով են պրծել թե՛ վարորդը, թե՛ ուղևորները, քանի որ ավտոբուսի մեջ մի քանի ուղևոր կար և երջանիկ պատահականություն էր միայն, որ ավտոբուսը չի կողաշրջվել։ Դեպքը տեղի չէր ունենա, եթե քաղաքապետարանը ժամանակին ճանապարհը մշակեր աղ ու ավազով։
Ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 13 երթուղին՝ Քանաքեռ-Սարի թաղ հատվածը»,-ասվում է հաղորդագրության մեջ: