Բյուրական-Աշտարակ ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով տեղի ունեցած վթարից մեկ մարդ է զոհվել
Հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Բյուրական-Աշտարակ ավտոճանապարհի 1-կմ հատվածում՝ դեպի Բյուրական ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառին։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Դեպքի մասիրն հայտնում է shamshyan.com-ը
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
«Մինչ պարեկները սպասում էին քննիչի ժամանմանը, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Մահացողը վարորդի մայրն է, վիրավորներն էլ մահացածի թոռնիկներն են և վթարի հիմնական պատճառը նշված ճանապարհահատվածում բարձիթողի վիճակն է։ Ճանապարհն սպասարկող ընկերությունը ոչ մի աշխատանքներ չի կատարել ձյունը մաքրելու, սառած ճանապարհը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ, ինչ էլ դարձել է ողբերգական ավտովթարի պատճառ։
Ավտոմեքենան էլ, երբ բախվել է ծառին, հետևի անվահեծանը կոտրվել է։Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,- ասվում է լուրում։
Հարակից հրապարակումներ`
- Թիվ 13 ավտոբուսը մերկասառույցի պատճառով կոտրել բնակչի տան քարե պարիսպն ու երկաթե ճաղավանդակը
- Աղվանի-Տաթև ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով 15 բեռնատարն արգելափակվել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին