Ղարիբաշվիլին հեռացավ վարչապետի պաշտոնից
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական տվեց։ Այս մասին հայտնում են վրացական աղբյուրները։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, Իրակլի Ղարիբաշվիլիի և իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի պաշտոնների փոխանակման մասին։ Նշվում էր, որ պաշտոնների փախանակումը նախատեսվում է փետրվարի 1-ին կայանալիք կուսակցության համագումարում։
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Թբիլիսիում կայացել էր Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել էին երկկողմ քաղաքական և տնտեսական կապերին առնչվող հարցեր: