Նարինե Հայրապետյան. Ինձ ստիպել են ցուցմունք տալ Լևոն Քոչարյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Անդրանիկ Թևանյանի դեմ
Իրավապահ մարմիններին իրեն առևանգելու մասին հաղորդում, ապա նաև ցուցմունք տված Նարինե Հայրապետյանը, որ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ է, նոր տեսաուղերձով դիմել է իր ընկերներին, գործընկերներին։
Նա հայտնել է, որ քաղաքական ապաստա ն է խնդրել Ռուսաստանից, համարում է, որ միայն այդ երկրում է, որ իր կյանքին վտանգ չի սպառնում։
«Նիկոլ Փաշինյանը հետապնդումներ է սկսել բոլոր այն անձանց ու ուժերի նկատմամաբ, որոնք ցանկանում են երկիր ունենալ։ Փաշինյանն ու նրա ուժային կառույցները քիչ է, որ ծախեցին Արցախը, ծախում են նաև Հայաստանը»,-ասում է նա տեսանյութում՝ դրանում նշելով նաև սորոսի հիմնադրամի ու սորոսականների դերը։
Նա մանրամասնում է, որ ոստիկանությունում իրեն ստիպել են ցուցմունք տալ իր ղեկավարության դեմ, հիշեցնում է, որ ինքը «Մայր Հայաստան» դաշինքի ու խմբակցության անդամ է։
«Նրանք ինձ ստիպել են ցուցմունք տալ Լևոն Քոչարյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Անդրանիկ Թևանյանի դեմ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Մայր Հայաստան». Ոստիկանությունում Նարինե Հայրապետյանին ստիպել են կեղծ ցուցմունք գրել՝ սպառնալով կեղծ մատնության մեղադրանք առաջադրել
- Նարե Սոսե. Հայրենիքից իմ հեռանալն անհրաժեշտություն էր
- Նարե Սոսեի հաղորդումից հետո գործընկերները նրա հետ կապ հաստատել չեն կարողացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան