Մեղավորը կա, 150 մլն դրամն ունի, որպեզի վերականգնի իրենց վնասած պատմամշակութային շենքը
Դեռևս 5 տարի առաջ ապօրինի շինարարության հետևանքով մասնակի փլուզվել է Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը, որտեղ անցկացվում էին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը։ Շինարարական նորմերի ու կանոնների դրույթների պահանջների կոպիտ խախտման հետևանքով պատմամշակութային հուշարձան շենքը խարխլվել է և դարձել 4-րդ կարգի վթարային:
«Անընդհատ փորձում են ասել, որ դա վթարային շենք է եղել, բայց 5 տարվա մեջ եղան երկրաշարժեր, 5 տարի առանց տանիքի կանգնած է բաց երկնքի տակ։ Մի փոքր ճաքերը մեծացել են, բայց շենքը կանգուն է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը։
Նա նշեց, որ պետական պաշտոններ զբաղեցնող իշխանավորները, որոնք կոչված են պետության շահը պաշտպանել, մինչև հիմա անտարբերություն են ցուցաբերում։
«Կառավարության որոշում կա. եթե պատմական հուշարձանին վտանգ է սպառնում ու չեն կարողանում գտնել մեղավորներին, հատուցում պահանջել, ապա լիազոր մարմինը գումար է հատկացնում շենքը վերականգնելու համար, հետագայում, երբ անձի մեղավորությունը հաստատվում է, նա փոխհատուցում է վնասը, այն վերադարձվում է բյուջե։ Քանի տարի դիմում ենք, որ անեն, սակայն իշխանական շրջապատում կան ուժեր, ովքեր համառորեն խանգարում են դրա իրականացմանը։
Այո, ուզում են շենքն ամբողջությամբ փլուզվի։ «Հին Երևան» նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանը չի թաքցնում, տարբեր հարթություններում, քննարկումների ժամանակ անընդհատ ասում է, որ այդ շենքը պետք է քանդվի ու դա պետք է տեղափոխեն։ Քանի որ ուզում են քանդեն, իրենք ամեն ինչ անում են, որ դա տեղի ունենա, ժամանակ են ձգում, գուցե շենքն ինքն իրեն քանդվի։ Հույսեր ունեն։ Առայժմ, փառք Աստծո, չի իրականանում»,- ասաց նա։
Տ.Հեքեքյանը նշեց, որ իրեն առաջարկել էին դուրս գալ այդ շենքից, իրեն ուրիշ շենք կտան. «Ես գիտեի, որ եթե դուրս գամ շենքից, քանդելու են այն։ Ի վնաս իմ առողջության, իմ ժամանակի, իմ հիմնարկի... Այսօր «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը շատ վատ վիճակում են գտնվում, բոլոր միջոցներով ուզում են մեզ նեղել, որ հանձնվենք։ Անցած տարվա սկզբին 14 հաստիք կրճատել են, կրճատել են դաշնակահարին, խմբավարներին։
Այս տարիների ընթացքում տարբեր իշխանություններ, ղեկավարներ ենք ունեցել, լավ, վատ, շատ ավելի վատ, բայց մեկը չեղավ, մեզ խանգարեր, ընդհակառակը, ամեն մեկը փորձել էր իր հերթին փոքր բանով օգնած լինել։ Այս անգամ կրճատել են մեր հաստիքները, որպեսզի խեղճանանք, հանձնվենք»։
Արամի 23 հասցեի հուշարձան-շենքի հարակից հասցեում ապօրինի շինարարության վերաբերյալ դատական գործն արդեն 5 տարի տարբեր պատճառներով ձգձգվում է, որոշում չի կայացվում։ Այսօր դատարանը, դատավոր Հովհաննես Ավագյանի գլխավորությամբ, բավարարել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի փաստաբան Արթուր Մանուկյանի բողոքը և նորից գործում որպես մեղադրյալ ներգրավվեց շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի «Օլդ սիթի» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Մաչանյանին:
Տ.Հեքեքյանը համոզված է, որ ձգձգման պատճառը բավականին պարզ է. «Որոշակի ժամկետ կա, որից հետո այլևս մեղավորները պատիժ չեն կրում։ Քննիչը, փաստորեն, լավություն է անում հանցագործերին, որ պատիժ չկրեն։
Քանի որ բավականին մեծ հնչեղություն ստացած գործ էր, քննիչը չէր կարող ինքնուրույն այդպիսի խիզախություն ունենար, ինքնուրույն լուծեր նման հարցեր։ Բացահայտ հասկանալի է, որ կատարել է առաջադրանք»։
Նա նշեց, որ իրենց նպատակն է պատասխանատվության ենթարկել շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշի «Օլդ սիթի» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Մաչանյանին։
Տ.Հեքեքյանը հիշեցրեց, որ «Օլդ սիթի» ընկերությունն է քանդման աշխատանքներ արել ու շենքը քանդել, վնասել։
«Գևորգ Մաչանյանը որպես տնօրեն պետք է պատասխան տա։ Դա առանձնապես մի բան չէ, բայց եթե ուզում ես գտնել մեղավորին, որը պետք է հատուցի շենքի վերականգնման գումարը, իսկ դա արդեն կազմում է 150 միլիոն դրամ, մեզ համար շատ կարևոր է, որ դա լինի Սերմաքեշի կազմակերպության տնօրենը՝ հիմնական մեղավորը, հակառակ դեպքում մեղադրում են փոս փորողին, ինչպես ժողովուրդն է ասում, մանր-մունր ձկներին, որոնք ի զորու չեն լինելու այդ գումարը հատկանցնել, իսկ Վարդան Սերմաքեշը կարող է հատկացնել։
Փորձում ենք Սերմաքեշին բերել մեջտեղ, որպեսզի նա կատարի իր պարտականությունը»,- ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը բավարարել է «Հայ փոքրիկ երգիչներ»-ի բողոքը
- «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի փաստաբանի բողոքի քննությունը հանձնարարվել է Աննա Վարդապետյանի քրոջ ամուսնուն
- «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի դռները բաց են 6-16 տարեկան արցախցիների համար
- Պնդում ենք՝ Արամի 23-Ի հուշարձան-շենքը ոչ թե անզգուշությամբ է վնասվել, այլ դիտավորյալ. Փաստաբան
- Մեկ տարի անց էլ՝ Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային շենքը նույն փլուզված վիճակում է
- Արամի 23 -ի հարևանությամբ ապօրինի քանդման աշխատանքները կասեցված են
- Արամի 23-ի մշակութային հուշարձանի ամրացման սխեման հաստատվել է
- Հեքեքյան. Արամի 23-ի հուշարձանի վերականգնման ուղղությամբ որևէ բան չի արվել
- Արամի 23 շենքի վերականգնման պայմանագիրը ստորագրվեց
- Գլխավոր ճարտարապետ. Արամի 23-ի շուրջ աղմուկն ավելի շատ էր, քան պետք էր
- Արամի 23-ի հարցը բարդացել է, որովհետև իր բնականուն հունով չի ընթացել. Ա. Գրիգորյան
- Փլուզվել է Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան