Հայ ըմբիշները 6 ոսկե մեդալ են նվաճել Մոլդովայում
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ օրերս Մոլդովայում կայացել է Տուդոր Յուբիրչուի անվան ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար, որին մասնակցել են նաև հայ երիտասարդ ըմբիշները:
«Մրցումներում փայլուն ելույթ են ունեցել և ոսկե մեդալներ են նվաճել 57 կգ Հայկո Գասպարյանը, 61 կգ Տիգրան Բունիաթյանը, 65 կգ Անդրանիկ Ավետիսյանը, 74 կգ Նարեկ Նիկողոսյանը, 86 կգ Ռազմիկ Եփրեմյանը և 125 կգ Հենրիկ Հայկյանը:
Բրոնզե մեդալակիրներ են դարձել 65 կգ Արման Մուսիկյանն ու 79 կգ Նարեկ Գրիգորյանը»,- ասվում է հաղորդագրությունում: