Ադրբեջանի ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ հայերը կարող են մասնակցել ընտրութուններին
«Հայկական ծագում ունեցող ընտրողները կարող են մասնակցել փետրվարի 7-ին կայանալիք նախագահական ընտրություններին»,-հայտարարել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը։
Նրա խոսքը ներկայացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Մեզ համար գոյություն ունեն ընտրողներ, մենք նրանց չենք տարանջատում՝ և կանայք, և տղամարդիկ, և արտասահմանում ապրողները. և երկորւմ ապրողները, բոլորն ունեն նույն իրավունքները։ Բոլոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն Ադրբեջանի քաղաքացիներ են, ունեն նույն իրավունքները»,-ասել է Փանահովը։
Նա չի մանրամասնել, թե ինչ ի նկատի ունի հայեր ասելով, սակայն պարզ է, որ ի նկատի ունի Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախում ապրող մինչև երկու տասնյակ տարեց մարդկանց մասին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնին հավակնում է յոթ թեկնածու, այդ թվում Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի նախագահն ընտրվում է յոթ տարով, առաջադրման թվի սահմանափակում չկա։ Ադրբեջանում վերջին նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլի 11-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան