
Մեսսին պատեր է կոտրում. Սաուդիան Արաբիայի նոր պայմանագիրը ֆուտբոլիստի հետ
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լեոնել Մեսսին ընդգրկվել է Սաուդիան Արաբիայի գովազդային արշավում։ Նա պետք է կոտրի այդ երկրի հետ կապված կարծրատիպերը։ Մեսսին առաջիկա տարիներին կլինի այդ երկրի տուրիզմի ոլորտի հովազդային դեմքը՝ գովազդելով վերափոխվող Սաուդիան Արաբիան։
Արտասահմանյան ԶԼՄ-ների փոխանցմամբ, ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի տուրիզմի դեպարտամենտի հետ։ Համագործակցության շրջանակում արդեն հրապարակվել է առաջին տեսնայութը, որտեղ Մեսին գնդակի հարվածով կոտրում է պատեր, որոնց վրա գրված են այդ երկրի վերաբերյալ տարածված ու արմատացած կարծիքները։
Տեսանյութում ցուցադրվում է ցույց տալիս Սաուդյան Արաբիայի տարբեր վայրերը, եղանակը և տեղանքը՝ Կարմիր ծովի մաքուր ջրերից մինչև Ասեերի փարթամ կանաչ լեռները։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին