
«Ռոսատոմի» ղեկավար. Հայաստանը պետք է կողմնորոշվի ատոմային էներգիայի ոլորտի զարգացման ձևաչափ վերաբերյալ
Հայաստանը պետք է առաջիկայում կողմնորոշվի ատոմային էներգիայի զարգացման ձևաչափի վերաբերյալ։ «Россия 24»-ին տված հարցազրույցում հայտնել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը։
«Ամենաուշը առաջիկա 2.5-3 տարում Հայաստանը պետք է որոշի ատոմային էներգիայի զարհացման հետագա ձևաչափը, Հայաստանը վաղուց Միջուկային էներգիայի համաշխարհային ակումբի անդամ է»,-ասել է նա։
Նա նաև նշել է, որ Ռոսատոմը նախատեսում է 2024 թվականին գործարկումներ իրականացնել Բանգլադեշի և Հնդկաստանի ատոմակայաններում, իսկ այլ երկրների հետ մի շարք համաձայնագրեր գտնվում են բարձր պատրաստվածության փուլում։