Ամենաշատ ձյունը տեղացել էր ֆեյսբուքում. Ավինյան
«Ամենաշատ ձյունը տեղացել էր ֆեյսբուքում»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա չբացառեց, որ այս տարի դեռևս ձյան առատ տեղումներ լինեն, համապատասխան վարչությունների պատասխանատվությունն է լինելու խնդիրներին համապատասխան արձագանքելը։
«Մեր խնդիրը բակային հատվածների, մայքերի մաքրումն է։ Պետք է աշխատենք այս ուղղությամբ։ Մայթերի մաքրումը տնտեսվարողների պատասխանատվության գոտում է։ Մասնավոր սեկտորի կողմից ես ակտիվություն, որպես այդպիսին, չեմ տեսել։
Հասկանում եմ նաև, որ միգուցե տուգանքի չափն է նվազ։ Այստեղ կարելի է գործընկերային տրամաբանությամբ գնալ։ Խնդրում եմ բոլոր վարչական շրջանների ղեկավարներին կոմունիկացվել բոլոր տնտեսվարողների հետ, մայթերի մաքրման պատասխանատվությունը հստակ ֆիքսել, որ այն բոլոր այն տնտեսվարողներինն է, ովքեր այդտեղ գործունեություն են իրականացնում»,- հանձնարարեց քաղաքապետը։
Հարակից հրապարակումներ`
- Թիվ 13 ավտոբուսը մերկասառույցի պատճառով կոտրել բնակչի տան քարե պարիսպն ու երկաթե ճաղավանդակը
- Մարդիկ ժամերով կանգառներում փայտանում են. Ինչո՞ւ ճանապարհը չեն շարունակում ավտոբուսները
- Մերկասառույցի պատճառով հասարակական տրանսպորտը սպասարկող որոշ երթուղիներ կաշխատեն չվացուցակի խախտումներով․ քաղաքապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան