Դատարանը սահմանափակել է Ալեն Դելոնի գործունակությունը
Ֆրանսիական դատարանը սահմանափակել է 88-ամյա Ալեն Դելոնի գործունակությունը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է BFMTV-ն։
Դերասանը դեռ կարող է ինքնուրույն գործողություններ կատարել, բացառությամբ ամենագլխավորների, օրինակ՝ անշարժ գույքի վաճառքի, որի պատասխանատվությունը դատարանի կողմից վստահված է հատուկ նշանակված ներկայացուցչին։
Ըստ հեռուստաալիքի՝ մման ներկայացուցչի դերն է նաև Դելոնին բուժօգնության և բժշկի ընտրության հարցում օգնելը։
«Սա շատ ուրախ որոշում է»,-ասել է դերասանի դստեր՝ Անուշկա Դելոնի փաստաբան Ֆրենկ Բարթոնը։
Դելոնի առողջական վիճակը վերջերս վեճերի առարկա է դարձել նրա ընտանիքի անդամների և մերձավոր շրջապատի միջև։ Հաղորդվել է, որ դատախազությունը նախաքննություն է սկսել այն բանից հետո, երբ դերասանի կրտսեր որդի Ալեն-Ֆաբիենը բողոքել է իր քրոջ՝ Անուշկայից, ով իբր չարաշահել է հոր անկարողությունն ու թուլությունը։ Դելոնի ուղեկից Հիրոմի Ռոլինն իր հերթին նամակ է գրել դատախազություն, որտեղ նա մեղադրել է նրա երեխաներին ֆրանսիացի կինոաստղի «կանխամտածված սպանության փորձի մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Դելոնը խոստացել է Զելենսկուն գնալ Կիև, երբ կարողանա նորմալ քայլել
- Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը որոշել է էվթանազիայի դիմել
- Ալեն Դելոն. Արհեստական երիտասարդությունից ավելի հիմար բան չկա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան