Կրթություն, գիտություն 11:47 29/01/2024 Հայաստան

Գիտության միջոցների 2.8 անգամ աճն ահավոր զարգացում է, բայց՝ սարսափելի ցածր ֆինանսավորում. Արթուր Իշխանյան

ՀՀ կառավարությունը 2024 թվականի բյուջեով գիտության ոլորտին հատկացրել է 36 մլրդ դրամ։ Արդյո՞ք ֆինանսավորումը բավարար է այս կարևորագույն  ոլրտի զարգացման համար և թիրախայի՞ն է արվում պետական ֆինանսավրումը։ Վերոնշյալ հարցերի պատասխանը ստանալու համար Panorama.am-ը դիմեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանին։

Ա.Իշխանյան-Գիտության դերն այսօր անառարկելի  է մեր կյանքում, առավելապես առանձնապես հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական վիճակը, որում մենք մենք գտնվում ենք և այն բոլոր մարտահրավերները, որոնց առաջ կանգնած ենք։ Ակնհայտ է, որ նույնիսկ թռուցիկ հայացք ձգելով բոլոր այն պրոցեսների վրա, որոնք այսօր ընթանում են երկրագնդի տարբեր անկյուններում, պարզ է, որ մարդկությունն այլևս թևակոխել է առավելապես տեխնիկատոխնոլոգիական պայքարի դարաշրջան։ Այդ առումով խիստ կարևոր է, թե որքան է տվյալ պետությունը ֆինանսավորում գիտությունը։

Գոյություն ունի ֆինանսավորման չափման հստակ եղանակ, ցանկացած հանրագիտարանում, կլինի Վիքիպեդիան, թե Բրիտանական հանրագիտարանը, կարելի է տեսնել, որ այդ չափն տրվում է պետության համախառն ներիքին արդյունքից արվող մասնահանման չափով։ Համարվում է, որ անհրաժեշտ նվազագույն չափը, որպեսզի գիտության արդյունքներն ունենան շոշոփելի ազդեցություն մեր կյանքի, տնտեսության, կրթության որակի և այլնի վրա, անհրաժեշտ է ՀՆԱ-ի 1 %-ը։

Եվրամիության միջինը կազմում է 2 %, առավել զարգացած գիտություն ունեցող երկրներում այն 3% և ավել է։ Կան երկրներ, որտեղ 4%-ից ավել է, ինչպես Հարավային Կորեան և Իսրայելը, իսկ Հայաստանում անկախությունից ի վեր՝ մինչև 2020 թվականը ներառյալ այն մշտապես անփոփոխ պահվել է 02-0,25%-ի սահմաններում։ Այսինքը՝ 4 անգամ պակաս, քան պահանջվող նվազագույնը։ Սա սարսափելի ցածր թիվ  է և այս թերֆինանսավորումը բերել է բազմաթիվ բացասական հետևանքների։

Խոսեմ ներկա ֆինանսավորումից։ Ի ուրախություն բոլորիս, վերջին 2-3 տարվա ընթացքում դիտվում է գիտության ֆինանսավորման էական աճ, որը բացարձակ թվերով հետևյալն է, այն 0.23-0.25%-ը, որը կար 2019 կամ 2020 թվականներին, բացարձակ արժեքով կազմում էր մոտավորապես 25 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, այսօրվա թիվը՝ 36 մլրդ դրամը մոտավորապես 70 մլն դոլար է, այսինքը մենք գործ ունենք 2.8 անգամ ֆինանսավորման ավելացման հետ։ Այս ավելացումն իրապես էական է, կիրառելով ինչ-որ տեղ ժողովրդական ժարգոնը, կասեմ, որ ահավոր զարգացում է և աճ է։ 2.8 անգամի ազդեցությունն ավելի քան շոշափելի են։ Դիտվում է ակնհայտ աշխույժություն ոլորտում։ Ակնհայտորեն կասեցվել են մի շարք բացասական երևույթներ, որոնց մասին ես կխոսեմ։

Բայց արդյո՞ք այն բավարար է, նորմալ է։ Պատասխանը, ցավոք սրտի, միարժեք՝ ոչ և հստակ՝ ոչ։ Ինչո՞ւ, որովհետև այդ հավելումը՝ 25 մլն դոլարից թռիչքը 70 մլն դոլարի, որն, իհարկե, ահռելի թտիչք է, ՀՆԱ-ի աճով պայմանավորված, պարզվում է, որ այն ընդամնեը կազմում է նախկին 0.25 %-ից թռիչք 0.35%-ի, իսկ այն նշանակում է, որ, միևնույնն է, այն 3 անագամ պակաս է նվազագույն պահանջվողից։ Համեմատության համար ասեմ, որ մեր արևմտյան հարևանները, գիտության ոլորտին տալիս է, իենց ՀՆԱ-ի 1.2 %-ը։ Այսինքն սա սարսափելի ցածր, աննորմալ ցածր ֆինանսավորում է։ Սա պետք է գիտակցել և իմ անձնական և խորը համոզմամբ, նման ֆինանսավորման պայմաններում խոսել ապագայում որևէ հնարավոր մրցակցության մասին տեղին չէ։

Կրկնում եմ՝ ֆինանսավորումը չափազանց էական է, այն դրական միտումները, որոնք տեսնում ենք՝ բազմաթիվ են։ Այդ ֆինանսավորումն ուղղվել է սարքերի, նյութերի ձեռքբերման, ենթակառուցվածքների արդիականացման, աշխատավարձերի ավելացման, արտասահմանյան առաջատար մասնագետների հրավիրման և այլ նպատակներին, որոնց մասին մենք կերազեինք մի քանի տարի առաջ։ Կա այդ դրականը, բայաց այն առոչինչ է իրական պահանջվածի համեմատ։ Բոլոր դեպքերում, եթե հացի գինը 200 դրամ է, նախկինում դուք ունեք 10 դրամ, այսօր ունեք 50 դրամ՝ այո, լավ է, բայց բավարար չէ։

Panorama.am-Կառավարություրնից ասում են, որ գիտության ոլորտը թիրախային են ֆինանսավորում, այդպե՞ս է արդյոք։

Ա. Իշխանյան-Եթե թիրախային ասելով հասկանում ենք, թե ինչ խնդիրներ պետք է լուծել, ապա պետք է թվարկենք մեր խնդիրները։ Ինչ խնդիրներ ունեինք. 30 տարի շարունակ ընդհանրապես չի ֆինանսավորվել նյուտեխնիկական բազան։ Ավելին, նույնիսկ խորհրդային տարիների վերջին տասնամյակում նույնպես այն չի արվել և բոլոր սարքերն ու սարքավորումներն այլևս արմատապես հնացած էին։ Առավել ևս, եթե մենք հաշվի առնենք, որ վերջին 30-ամյակում գիտական սարքավորումների մեջ առավելապես մտել են համակարգչային տեխնոնլոգիաներն, ապա անհուսալիորեն հնացած էր մեր նյութատեխնիկական բազան։ Առաջին անգամ ես կասեի, իրոք աննախադեպ ներդրում է արվել այդ ուղղությամբ, նախորդ տարի՝ 4.2 մլրդ դրամի կարգի, որը մոտավորապես 10 միլիոն դոլորա է։ Անշուշտ, երբ որ 0 էր՝ սա թռիչք է ահռելի։

Իսկ որքան է այսօր պահանջվում մեր ինստիտուտների վերազինման համար՝ նվազագույնը 200 մլն դոլար։ Անշուշտ երկնից թաված մանանա է թվում այս 10 մլն դոլարը, որը նախորդ 30-ամյակում գումարային այդքան էլ չի եղել, ինչն ահռելի է։ Առաջին՝ նյութատեխնիկական բազայի, գիտական սարքերի արդիականացում,  երկրորդ՝ մենք ոլորտից դիտում էինք աննորմալ արտահոսք և բացասական երևույթներ։

Անկախության շեմին Հայաստանում կար 30 հազար գիտնական, որը մեր 3-4 միլիոն բնակչության պայմաններում 1 մլն-ի հաշվով կազմում էր մոտավորապես 8 հազար գիտնական։ Աշխարհում 1 մլն-ի հաշվով գիտնականների միջին թիվը կազմում է մոտավորապես 3 հազար։ Այսօր մեր 3 մլն բնակչության համար գումարային 3.8 հազար գիտնական կա։ Սա 2.5-3 անգամ պակաս է, քան աշխարհի միջինը։ Մինչդեռ աշխարհի զարգացած երկրներինը 6-8 հազար գիտնականն է։

Հետևաբար՝ մենք այսօր պետք է խոսենք 20 հազար գիտնականից, իսկ ուեննք ընդամենը 3 հազար 800 գիտնական և այդ գիտնականներն հիմնականում ծերացած են՝ ահռելի։ Պատկերացնում եք, որ մեր գիտական արդյունքի մոտ 90 %-ը տալիս են ավագ սերնդի գիտնականները, որոնց միջին տարիքը 70 է։ Այս բացասական երևույթը կանխվել է աշխատավարձերի էական շոշափելի ավելացմամբ՝ այս ֆինանսների հաշվին։ Առաջին անգամ գիտական համայնքն ինչ-որ ապահովություն է սկսել զգալ և այլես կանգնեցվել է գիտնականների թվի անընդմեջ գծային անկումը, բոլոր այս 30 տարիների ընթացքում։ Այն կանխվել է, աշխատավարձերը բարձրացել են, թիրախային արվածն այդ ուղղությամբ շատ էական է։

Ձեռնարկվել են բազմաթիվ քայլեր գիտության մեջ երիտասարդների պահպանման համար, որովհետև մենք ընդհանրապես չունենք միջին տարիքի գիտնականներ, երիտասարդները գալիս էին գիտություն, պաշտպանում էին գիտական աստիճան և մի երկու տարուց հեռանում էին՝ կա՛մ ՏՏ ոլորտ, կա՛մ արտասահման։ Մեր անկախության տարիներին առաջին անգամ է, որ այդ անկումը կասեցվել է այն պատճառով, որ Գիտության կոմիտեն ձեռնարկել է բազմաթիվ նպատակային ծրագրեր ուղղված հենց երիտասարդներին՝ ասպիրանտների աջակցության ծրագիրը և մի շարք այլ։

Մանրամասները՝ կից ներկայացվող ձայնագրությունում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:02
Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանում Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}