«Երևանի քաղաքապետարանում գողացել են 6.525.000 մլն դրամ». Արթուր Չախոյան
«Կոռուպցիա եմ բացահայտել, ավելի ճիշտ գողության դեպք։ Երևանի քաղաքապետարանում գողացել են 6.525.000 մլն դրամ»,- այս մասին ֆեյսբուքյան տեսանյութում ասում է ակտիվիստ, շինարար Արթուր Չախոյանը։
Նա նշում է, որ ներկայացնում է «խայտառակ գողության անհերքելի փաստերը»․ «Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ժամաակ «Հանրապետություն» խմբակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը Ավինյանին զեկուցել է, որ 2023 թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում տեղադրվել է 220 մետաղական հիմնակմախքով փայտյա նստատեղերով նստարաններ, 75 հատ մետաղական հիմնակմախքով և տերասային տախտակներից պատրաստված նստարաններ։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ֆեսբուքյան էջում 2023 թ դեկտեմբերի 22-ին լուսանկաներ են հրապարակված, որտեղ նստարաններ կան, ակնհայտ երևում է, որ այդ նստարանները տերասային տախտակներից պատրաստված չեն։ Այդ նստարանները վաճառվում են List.am-ում 50 հազար դրամով։ Մեկ հատ տերասային տախտականներից պատրաստված նստարանի արժեքն է 137.120 դրամ։ Փոխարենը բերել, տեղադրել են 50 հազար դրամանոց փայտե նստարաններ։ Սա ակնհայտ կոռուպցիա է, գողություն, քանի որ այդ նստարանների համար քաղաքապետարանը վճարել է 137 հազար դրամ։
Այս ամենը պետք է ստանա իրավական ընթացք, և ես այդ ընթացքը ինքս կտամ»։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին այսօրվա գործակարգավարական նիստում հանձնարարեց վերահսկողական վարչությանը երկրորդ կարծիք տալ այդ նստարանների վերաբերյալ։
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ժամանակ Ավինյանը հետաքրքվեց՝ ո՞ր լրատվականներն են անդրադարձել Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում տեղադրված նստարաններին։
Վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանն արձագանքեց․ «Բլոգեր Արթուր Չախոյանն էր ներկայացրել նստարանների հարցը, որ 75 տերասային տախտակով նստարանների փոխարեն մենք ավելի էժան տախտակներով ենք արել, փաստաթղթերով ամեն ինչ կա, որ նույն տախտակը ինչը օգտագործվել է 75 նստարանի վրա, դա նույնպես հանդիսանում է տերասային տախտակ: Պոլիմերային չէ, մաքուր փայտից է, և ավելի թանկ է, քան պոլիմերային իր նշածը: Այնպես, որ ես պատրաստվում եմ դիմել և պատասխանատվության ենթարկել»:
Ավինյանը նշեց․ «Բլոգերի մասին որևէ բան չգիտեմ, հետաքննող լրատվականներից մեկն էր գրել այս մասին: Այնուամենայնիվ, վերահսկողական վարչությանը կխնդրեմ երկրորդ կարծիք տալ»։
Հարակից հրապարակումներ`
- Ասեք՝ կթալանենք, ասեք՝ պետական միջոցները կմսխենք.Արթուր Չախոյանը՝ առանց ցեմենտի տոմետների մասին
- Որպեսզի քաղաքապետարանի պռավալը չերևա, որոշել են եզրաքարերով բնաբաժակը տոմետներով փակել. Արթուր Չախոյան
- Պահանջում եմ Աշոտ Վարդանյանից հետ վերադարձնել պետական պարգևը. Արթուր Չախոյան
- Ցնցուղն արժեցել է 72 հազար դրամ. Արթուր Չախոյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան