«Լենինգրադի պաշարման մասին էլ որևէ փաստաթուղթ չկա». Երևանում Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ պատասխանել են Զախարովային
Facebook սոցիալական ցանցում տեղադրվել են Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի պղծման տեսանյութը։ Այդ մասին հայտնել է «ՌԻԱ նովոստի»-ն։
Հունվարի 26-ին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, դեսպանատան, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղկեպսակներ և ծաղիկներ էին դրել պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանին։
Միջոցառումը նվիրված էր ֆաշիստական շրջափակումից քաղաքի ամբողջական ազատագրման 80-ամյակին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լենինգրադից Հայաստան է տարհանվել ավելի քան 200 երեխա։ Այսօր հանրապետությունում ապրում է շրջափակումը վերապրած վեց մարդ։
Օրեր անց, օգտատերը, որը սոցցանցերում ներկայացել որպես Սամվել Շիրինյան, տապալել է ծաղկեպսակներ ու տրորել ռուսական եռագույնի գույներով ժապավենը՝ նկարահանելով գործողություններն ու հրապարակելով այն։
Ձայնագրության մեջ տղամարդը դժգոհություն է հայտնում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերից, որը ճեպազրույցի ժամանակ, ի պատսախան Ղարաբաղում էթնիկ զտումների մասին պնդումներին, առաջարկել էր հղում տալ որևէ միջազգային կազմակերպության, օրինակ՝ ՄԱԿ-ի փաստաթղթի կամ հայտարարության, որտեղ նշվում է, որ նման էթնիկ զտումներ են եղել։ Զախարովան նաև ընդգծել է, որ ռուսական կողմը բազմիցս նշել է Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի համար պայմանների ստեղծման կարևորությունը, ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովման անհրաժեշտությունը և պատրաստ է ապահովել հնարավոր ամեն ինչ, ի աջակցություն այս գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով։
Հուշահամալիրում ակցիա կազմակերպած տղամարդն ասել է, որ «Լենինգրադի պաշարման մասին էլ որևէ փաստաթուղթ չկա»։
Իրավապահ մարմինները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը։
Հարակից հրապարակումներ`
- Զախարովա. Մոսկվան վճռական ներդրում ունի Հայաստանի պարտությունը կանխելու գործում
- Սրանք փաստերը խեղաթյուրելու փորձեր են. Մարիա Զախարովան՝արցախցիներին խաղաղապահների չպաշտպանելու մասին հարցին
- Սուրենյանց. Մարիա Զախարովայի պնդումների մեջ կար մանիպուլյացիայի մեծ բաղադրիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան