Պատմաբանի ղեկավարած բաժինը փակում են՝ «Հայոց պատմություն» դասագիրքը քննադատելու համար․ Զաքարիա Բաղումյան
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը գրում է․
«Ցավով տեղեկացա, որ ԿԶՆԱԿ-ը որոշել է լուծարել Արման Մալոյանի ղեկավարած բաժինը: Պարզից էլ պարզ է, որ իրական պատճառն արհեստավարժ պատմաբանի քննադատությունն է «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի տխրահռչակ, անհաշիվ սխալներով լի նոր դասագրքի վերաբերյալ և նրա քաղաքացիական ազնիվ, անաչառ դիրքորոշումը:
Տխուր է իրականում և մտահոգիչ, կարծես թե 37թ. ոգին վերաարթնացել է... Փոխարենը գնահատեն և շնորհակալություն հայտնեն նման մարդկանց, փորձում են վարչական լծակներով լռեցնել: Ցավոք, սա էլ վերջը չէ...»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան