Թուրքիան մտադիր է էլեկտրաէներգիա գնել Նախիջևանից
Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարն Ադրբեջանի մայրաղաքաք Բաքվում մի շարք հանդիպումներ է ունեցել:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Բայրաքթարը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև բնական գազի և նավթի ոլորտներում տարվող աշխատանքները: Բացի այդ, նշել է, որ քննարկվել են մի շարք տեխնիկական հարցեր՝ կապված Նախիջևանից Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման, ինչպես նաև Ադրբեջանում ստացվող էլեկտրաէներգիան թուրքական շուկա հասցնելու հետ:
«Ադրբեջանի հետ առաջիկայում մեզ միմյանց մի փոքր ավելի կապող մյուս ոլորտն էլեկտրաէներգետիկայի ոլորտն է: Այսուհետ ցանկանում ենք էլեկտրաէներգետիկան ավելի զարգացնել»,- հավելել է Բայրաքթարը:
Թուրք նախարարը հայտնել է նաև, որ 2024-ին «Թուրքիա-Ադրբեջան էներգետիկ համագործակցության» համաժողովի 4-րդ նիստը տեղի կունենա Թուրքիայում:
Ըստ Բայրաքթարի՝ առաջընթաց է գրանցվել երկու երկրի միջև վերականգնողական էլեկտրաէներգետիկայի ոլորտում առկա համագործակցության առումով, որն ավելի ինստիտուցիոնալ բնույթ է ստացել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան