Եթե Բաքուն հնարավորություն ունենար, ինքը կսկսեր Իրանի դեմ պատերազմը. Ոսկանյան
«Բաքվի բարբարոսսկան վարչախմբի քարոզչամեքենան հակաիրանական հերթական պոռթկման փուլում այնքան է ոգևորվել ԱՄՆ կողմից Իրանի դեմ պատերազմ սկսելու, իբր, «հեռանկարից», որ եթե հնարավորություն ունենար, ինքը կսկսեր այդ պատերազմը»,-Թելեգրամի իր էջում նման կարծիք է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով, մինչդեռ իրականությունն այդքան էլ միանշանակ չէ, քանի որ, դիցուք, ԱՄՆ ամենաբարձր զինվորական պաշտոնյան՝ ԶՈւ շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունը, ողջամտորեն խոսել է այն մասին, որ իր երկիրը չի ցանկանում գնալ լարվածության էլ ավելի մեծացման։
«Այնպես որ, վերաձևակերպելով հայտնի խոսքը՝ ավելի կարևոր է լսել ամերիկյան չորսաստղանի գեներալներին, այլ ոչ թե Բաքվի բռնապետի խոսափողներից հնչող «մտքերը»»,-նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան