Իրանը հերքում է իր մասնակցությունն ամերիկյան բազայի վրա անօդաչու թռչող սարքով հարձակմանը, որի արդյունքում 3 զոհ կա
Իրանը ոչ մի կապ չունի Հորդանան-սիրիական սահմանին ամերիկյան ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի հետ։ Այդ մասին ԻՌՆԱ լրատվական գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչը։
Դիվանագետը նշել է, որ նման հայտարարություն է արել՝ արձագանքելով Թեհրանի հասցեին Վաշինգտոնի վարչակազմի մեղադրանքներին։
Հունվարի 28-ին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ իրանամետ խմբավորումների կողմից անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում երեք ամերիկացի զինվոր է զոհվել, 34-ը՝ վիրավորվել։ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը խոստացել է «ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում» հակահարված տալ Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայիններին:
Ինչպես հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը, հարձակումն իրականացվել է T-22 օբյեկտի վրա, որի կողքին գտնվում է ամերիկացի զինվորականների ճամբարը, որն օգնում է Հորդանանին սահմանի ամրապնդման հարցում։ Նրա խոսքով՝ իրենք այժմ պարզում են, թե ինչու ալ-Թանֆ շրջանում տեղակայված բազայում տեղադրված ՀՕՊ համակարգերը չեն կարողացել կանխել անօդաչու թռչող սարքի հարձակումը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ը զսպվածության կոչ է անում ինչպես Եմենի հութիներին, այնպես էլ կոալիցիոն ուժերին
- Եմենի վրա ԱՄՆ հարվածները նպատակ ունեն վերականգնել կայունությունը Կարմիր ծովում. ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան
- ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ ուժերը հարվածներ են հասցրել Եմենին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան