Իրանում մահապատժի են ենթարկել Մոսադի հետ համագործակցած օպերատիվ խմբի 4 անդամի
Նախորդ տարի Սպահանում ահաբեկչություն նախապատրաստելու ժամանակ ձերբակալված իսրայելական հետախուզության աշխատանքային խմբի չորս անդամների մահապատիժը կատարվել է երկուշաբթի առավոտյան։ Այդ մասին հայտնում է Irna-ն
Անցյալ ամառ Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ ձերբակալել է Մոսադի հետ կապված օպերատիվ խմբին, որն անօրինական կերպով երկիր է մտել Իրաքյան Քուրդիստանի տարածքով: Խումբը մտադիր էր պայթեցնել Սպահանում գտնվող պաշտպանության նախարարության սարքավորումների գործարանը։
2023 թվականի սեպտեմբերի 18-ին այս խմբավորման չորս անդամներ մահապատժի են դատապարտվել Սիոնիստական ռեժիմի օգտին լրտեսելու մեղադրանքով։
Իրանում այսօր մահապատժի են ենթարկվել Մոսադի օպերատիվ խմբի հիմնական անդամները՝ Մոհամմադ Ֆարամարզին, Մոհսեն Մազլումին, Վաֆա Ազարբարին և Փեյման Ֆաթեհին երկրի պաշտպանության նախարարության հետ կապված պաշտպանական և հրթիռների արտադրության գործարանի պայթեցման ծրագրի համար:
Հարակից հրապարակումներ`
- Իրանում ահաբեկչութունից հետո սլաքներն ուղղված են Իսրայելի կողմը․ իրանցի փորձագետ
- Իրանում մզկիթի վրա բարձրացվել է վրեժի կարմիր դրոշը
- Իրանը հայտնել է Մոսադի շահերի համար աշխատող խմբի ձերբակալության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան