Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի պաշտպանի բողոքը
Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով նրա կալանքը երկարաձգելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ ադրբեջանական դատարանը օրերս 4 ամսով երկարաձգել էր Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։
Վարդանյանն ապօրինի ձերբակալվել էր 2023-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայության կողմից, ըստ ադրբեջանական կողմից մեղադրվելով ահաբեկչության ֆինանսավորման (հոդված 214-1), օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանն ու գործունեությանը մասնակցելու (հոդված 279.3), ինչպես նաև պետական սահմանը ապօրինի հատելու մեջ (հոդված 318.1)։ Դատարանը նրան կալանավորել էր չորս ամսով։
Նշենք, որ Բաքուն ապօրինի պահում է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյանի և մյուս մեր հայրենակիցների վերադարձը պետք է դառնա ՀՀ և հայ ժողովրդի միասնական պահանջը․ Թանդիլյան
- Բաքվի կողմից գերեվարված Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգել է 4 ամսով
- Միջազգային փաստաբաններին Ռուբեն Վարդանյանի մոտ չեն թողնում. Վարդանյանի կնոջ ահազանգը
- Նուբար Աֆեյան. Ռուբեն Վարդանյանի հետ կապված այս ամենն ավելի է սրում հայ ազգի հոգեվիճակը
- Forbes.Ռուբեն Վարդանյանն ինչի վրա է ծախսել 700 միլիոն դոլարը
- 150 միջազգային գործիչ Ալիևից պահանջել է ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և մյուս ապօրինի կալանավորվածներին
- Ռուբեն Վարդանյանի ցանկում չլինելն է Ռուսաստանի լռության պատճառը. Քաղտեխնոլոգ