Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Սիփան Սողոմոնյանի քույրը՝ Ադրիանան
«Սիփս անբացատրելի հայրենասեր էր, չափից դուրս ընկերասեր էր, պատվախնդիր։ Գերադասում էր ճիշտը։ Երբ պատերազմը սկսել էր, ընկերները՝ հարցրել էին, զանգե՞լ ես տուն։ Ասել էր՝ սուտ ասել չեմ կարող»,-պատմում է Սիփանի մայրը՝ Կարինեն։
Սիփանն այդպես էլ տուն չզանգեց, որևէ մեկի հետ չխոսեց, նա ընկավ որպես հակաօդային պաշտպան՝ կատարելով իր առջև դրված մարտական խնդիրը։
«Ես հարգում եմ իմ երեխայի որոշումը, նա հավատարիմ մնաց իր երդմնաը՝ չխնայել կյանքը հանուն հայրենիքի»,-ասում է մայրը։
Սիփանը տան միակ զավակն էր։ «Զինուժ»-ի փոխանցմամբ, տևական ժամանակ Սիփանի մայրը չէր էլ մտածում կրկին մայրանալու մասին։
«Հետո հասկացա, որ չէ։ Մեր տան պատերը սառել են։ Բոլոր օրերը նույնն էին... Պայքարել եմ շատ, ամեն անհաջող փորձից հետո նորից, նորից, նորից փորձել եմ, այդ ուժը տալիս էր Սիփս։ Վերջին անհաջող փորձից հետո բժիշկն ասաց, երևի տարիքն է, չի լինում։ Մտածեցի՝ վերջ։ Պետք է համակերպվել, նորից անցնել հին կյանքին։ Երբ դեղերը թողեցի, հաջորդ ամիս իմացա, որ բալիկի եմ սպասում»,-պատմում է տիկին Կարինեն։
Ադրիանան ծնվեց սահմանված ժամկետից շուտ ծնվեց, լիովին առողջ բալիկ է։
«Ես գնում էի Եռաբլուր, ասում՝ Սիփ ջան, էս անգամ էլ ուժ տուր»,-պատմում է նորից մայրացած տիկին Կարինեն։