Իրավունք 17:45 29/01/2024 Հայաստան

Մեղավորը կա, 150 մլն դրամն ունի, որպեզի վերականգնի իրենց վնասած պատմամշակութային շենքը

Դեռևս 5 տարի առաջ ապօրինի շինարարության հետևանքով մասնակի փլուզվել է Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը, որտեղ անցկացվում էին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը։ Շինարարական նորմերի ու կանոնների դրույթների պահանջների կոպիտ խախտման հետևանքով պատմամշակութային հուշարձան շենքը խարխլվել է և դարձել 4-րդ կարգի վթարային:

«Անընդհատ փորձում են ասել, որ դա վթարային  շենք է եղել, բայց 5 տարվա մեջ եղան երկրաշարժեր, 5 տարի առանց տանիքի կանգնած է բաց երկնքի տակ։ Մի փոքր ճաքերը մեծացել են, բայց շենքը կանգուն է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը։

Նա նշեց, որ պետական պաշտոններ զբաղեցնող իշխանավորները, որոնք կոչված են պետության շահը պաշտպանել, մինչև հիմա անտարբերություն են ցուցաբերում։

«Կառավարության որոշում կա. եթե պատմական հուշարձանին վտանգ է  սպառնում ու չեն կարողանում գտնել մեղավորներին, հատուցում պահանջել,  ապա լիազոր մարմինը գումար է հատկացնում շենքը վերականգնելու համար, հետագայում, երբ անձի մեղավորությունը հաստատվում է, նա փոխհատուցում է վնասը, այն վերադարձվում է բյուջե։ Քանի տարի դիմում ենք, որ անեն, սակայն իշխանական շրջապատում կան ուժեր, ովքեր համառորեն խանգարում են դրա իրականացմանը։

Այո, ուզում են շենքն ամբողջությամբ փլուզվի։ «Հին Երևան» նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանը չի թաքցնում, տարբեր հարթություններում, քննարկումների ժամանակ անընդհատ ասում է, որ այդ շենքը պետք է քանդվի ու դա պետք է տեղափոխեն։ Քանի որ ուզում են քանդեն, իրենք ամեն  ինչ անում են, որ դա տեղի ունենա, ժամանակ են ձգում, գուցե շենքն ինքն իրեն քանդվի։ Հույսեր ունեն։ Առայժմ, փառք Աստծո, չի իրականանում»,- ասաց նա։

Տ.Հեքեքյանը նշեց, որ իրեն առաջարկել էին դուրս գալ այդ շենքից, իրեն ուրիշ շենք կտան. «Ես գիտեի, որ եթե դուրս գամ շենքից, քանդելու են այն։ Ի վնաս իմ առողջության, իմ ժամանակի, իմ հիմնարկի... Այսօր «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը շատ վատ վիճակում են գտնվում, բոլոր միջոցներով ուզում են մեզ նեղել, որ հանձնվենք։ Անցած տարվա սկզբին 14 հաստիք կրճատել են, կրճատել են դաշնակահարին, խմբավարներին։

Այս տարիների ընթացքում տարբեր իշխանություններ, ղեկավարներ ենք ունեցել, լավ, վատ, շատ ավելի վատ, բայց մեկը չեղավ, մեզ խանգարեր, ընդհակառակը,  ամեն մեկը փորձել էր իր հերթին փոքր բանով օգնած լինել։ Այս անգամ կրճատել են մեր հաստիքները, որպեսզի խեղճանանք, հանձնվենք»։

Արամի 23 հասցեի հուշարձան-շենքի հարակից հասցեում ապօրինի շինարարության վերաբերյալ դատական գործն արդեն 5 տարի տարբեր պատճառներով ձգձգվում է, որոշում չի կայացվում։ Այսօր դատարանը, դատավոր Հովհաննես Ավագյանի գլխավորությամբ,  բավարարել է  «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի փաստաբան Արթուր Մանուկյանի բողոքը և նորից գործում որպես մեղադրյալ ներգրավվեց շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի «Օլդ սիթի» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Մաչանյանին:

Տ.Հեքեքյանը համոզված է, որ ձգձգման պատճառը բավականին պարզ է. «Որոշակի ժամկետ կա, որից հետո այլևս մեղավորները պատիժ չեն կրում։ Քննիչը, փաստորեն, լավություն է անում հանցագործերին, որ պատիժ չկրեն։

Քանի որ բավականին մեծ հնչեղություն ստացած գործ էր, քննիչը չէր կարող ինքնուրույն այդպիսի խիզախություն ունենար, ինքնուրույն լուծեր նման հարցեր։ Բացահայտ հասկանալի է, որ կատարել է առաջադրանք»։

Նա նշեց, որ իրենց նպատակն է պատասխանատվության ենթարկել շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշի «Օլդ սիթի» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Մաչանյանին։

Տ.Հեքեքյանը հիշեցրեց, որ «Օլդ սիթի» ընկերությունն է քանդման աշխատանքներ արել ու շենքը քանդել, վնասել։

«Գևորգ Մաչանյանը որպես տնօրեն պետք է պատասխան տա։ Դա առանձնապես մի բան չէ, բայց եթե ուզում ես գտնել մեղավորին, որը պետք է հատուցի շենքի վերականգնման գումարը, իսկ դա արդեն կազմում է 150 միլիոն դրամ, մեզ համար շատ կարևոր է, որ դա լինի Սերմաքեշի կազմակերպության տնօրենը՝  հիմնական մեղավորը, հակառակ դեպքում մեղադրում են փոս փորողին, ինչպես ժողովուրդն է ասում, մանր-մունր ձկներին, որոնք ի զորու չեն լինելու այդ գումարը հատկանցնել, իսկ Վարդան Սերմաքեշը կարող է հատկացնել։

Փորձում ենք Սերմաքեշին բերել մեջտեղ, որպեսզի նա կատարի իր պարտականությունը»,- ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Ո՞վ է նվիրել Իշխան Սաղաթելյանին 8 մլն դրամանոց մատանին
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am
13:22
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}