Տոյվո Կլաարին թույլ չեն տվել մուտք գործել Աբխազիա
«Իմ մանդատի շրջանակներում ես պատրաստվում էի Աբխազիա այցելել 2024 թվականի հունվարի վերջին։ Ցավոք, այնտեղի մեր զրուցակիցներն ինձ ասացին, որ դա անհնար է», - Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքը մեջբերում է JAMnews-ը։
Նրա խոսքով, վերջին կիսամյակի ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է։
«Ինչպես գիտեք, ես վերջին վեց տարիների ընթացքում բազմիցս այցելել եմ Աբխազիա՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչ դառնալուց հետո՝ Ժնևի միջազգային քննարկումների համանախագահների հետ միասին, ինչպես նաև իմ թիմի հետ։ ԵՄ-ն առանցքային դեր է խաղում ամբողջ Հարավային Կովկասում երկխոսության և հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերի խթանման գործում՝ այդ թվում Թբիլիսիի և Սուխումի միջև»,- ասել է Կլաարը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին