«Մայր Հայաստան» արձանի հարևանությամբ թենիսի կորտեր կկառուցվեն
«Մայր Հայաստան» արձանի հարակից ավտոկայանման տարածքում կառուցվելու է թենիսի կորտեր։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այդտեղ նաև ֆուտբոլի դաշտ էին որոշել կառուցել, բայց թենիսի կորտերի համար ավելի նպատակահարմար է և շատ գեղեցիկ կլինի այստեղ»,- զեկուցեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը։
Նիստի ընթացքում նաև զեկուցվեց, որ Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների աշխատակազմերը թենիսի կորտեր կառուցելու համար հստակ տարածքներ են ներկայացրել, իսկ մյուս վարչական շրջաններից հայտնել են, որ քննարկումներ են ընթանում տարածքի ընտրության ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Բազում հարցեր են անպատասխան մնացել թենիսի կորտերի հետ կապված
- «Ժողովուրդ». Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերի տարածքի ապագան դեռ անորոշ է
- Ի՞նչ նախապատմություն է թաքնված թենիսի կորտերի առումով. «Փաստ»
- Թենիսի կորտերի տարածքը տրվելու է Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած Evocabank-ի բաժնետիրոջը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան