Աստղ Գալեյան. Ամեն ինչ կատարվում է սևացնելու մեզ՝ զոհված զինծառայողների ծնողներիս
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը։
Նիստից հետո Գարիկ Գալեյանի կինը Աստղ Գալեյանն ասաց. «Բոլորս էլ հասկանում ենք, որ ամեն ինչ կատարվում է դիտավորյալ, վարկաբեկելու, սևացնելու մեզ՝ զոհված զինծառայողների ծնողներիս»։
Նա համոզված է, որ քանի այս իշխանությունը կա, ոչ մի դրական տեղաշարժ պետք չէ ակնկալել։
Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 8-ին Գ. Գալեյանը ձերբակալվել էր: Նրան մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածով՝ խմբի կազմում խուլիգանության հատկանիշով և թմրամիջոց օգտագործելու կասկածանքով։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, 2023 թ. նոյեմբերի 2-ին կայացած նիստում վերացրել էր Գ. Գալեյանի նկատմամբ սահմանված կալանքը, որպես խափանման միջոց՝ կիրառելով գրավը՝ 2 միլիոն դրամի չափով, տնային կալանքը։
Հարակից հրապարակումներ`
- Հայրիկի հետ խաղաց մինչև ուշ ժամ. Աստղ Գալեյանը՝ ամուսնու ու կրտսեր որդու հանդիպման մասին
- Երևի մոտ ժամանակներս տարածք չունեն հանձնելու, դրա համար ինձ բաց թողեցին. Գարիկ Գալեյան
- Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- Գարիկ Գալեյանը՝ դատախազին. Երբևիցե եղե՞լ եք Եռաբլուրում
- Գարիկ Գալեյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան