Իշխանությունը լռեցնում է այն քաղաքացիներին, ուժերին, որոնք ուզում են բարձրաձայնել տեղի ունեցողի մասին. Զոհված զինծառայողի հայր
«Այս ժամանակահատվածում օրվա իշխանությունները պետք է կենտրոնացած լինեին անվտանգության խնդիրների վրա, բայց իրենք դատավարություններով ուզում են լռեցնել այն քաղաքացիներին, ուժերին, որոնք ուզում են բարձրաձայնլ տեղի ունեցող պրոցեսների մասին»,- 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի գործով դատավարությունից հետո լրագրողներին ասաց «Որդիների կանչ» ՀԿ անդամ, 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը Արա Ռոստոմյանը։
Նա նաև նշեց, որ Հայաստանն իր պատմության ընթացքում երբեք նման վիճակում չի հայտնվել՝ դավաճանած իշխանություն, հանձնված տարածքներ, ազգայինն ամբողջովին ոչնչացնելու պրոցես։
«Մի քանի օր առաջ էլ կարդացինք, որ իրենք նախատեսում են հարձակում Առաքելական Սուրբ եկեղեցու վրա»,- ասաց Ռոստոմյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Գալեյանը դատարանում հայտնեց՝ չի ընդունում մեղադրանքը
- Աստղ Գալեյան. Ամեն ինչ կատարվում է սևացնելու մեզ՝ զոհված զինծառայողների ծնողներիս
- Անբարոյականությունը որպես նշաձող սահմանված է այս իշխանության կողմից. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան