Թուրքիան և Ռուսաստանը քննարկում են, թե ինչպես խուսափեն դրամական փոխանցումների խնդիրներից
Թուրքիան և Ռուսաստանը տարբեր տարբերակներ են ուսումնասիրում վճարումների փոխանցումների հետ կապված ապագա խնդիրներից խուսափելու համար, ինչը կազդեն նաև զբոսաշրջության վրա։ «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի պետական բանկային հատվածի աղբյուրը՝ անանունը չհրապարակելու պայմանով։
Ekonomim соm թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Թուրքիայի առևտրի նախարարությունը կազմել է այն ընկերությունների ցուցակը, որոնք խնդիրներ ունեն Ռուսաստանից վճարումների հետ կապված, և միջոցներ են ձեռնարկվում։ Հրատարակությունը հայտնում է, որ թուրք արտահանողները բախվել են բանկերի հետ, որոնք հրաժարվել են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ընդունել ապրանքների դիմաց վճարելու համար։ Հունվարի 1-ից գործարքները գործնականում դադարեցվել են։
Անկարայում բանկային հատվածում «ՌԻԱ նովոստի»-ի աղբյուրը հայտնել է, որ վճարումների հետ կապված խնդիրն առկա է տարեսկզբից, մասամբ՝ պայմանավորված Արևմտյան պատժամիջոցների պատճառով Թուրքիայի վրա ճնշումներով։ Լրատվական գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ բանկային հատվածը որևէ ապացույց չի ստացել առ այն, որ թուրքական կողմն օգնում է շրջանցել հակառուսական պատժամիջոցները։
«Այդ հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, առկա խնդիրները ինքնատիպ ազդանշան են դարձել, պետական գերատեսչություններից հրահանգ կա գտնել այլընտրանքային տարբերակներ: Աշխատանքներ են տարվում»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ քննարկվող տարբերակները կանդրադառնան նաև ռուս զբոսաշրջիկների վրա։
«Խոսքը գնում է այլընտրանքային վճարային համակարգերի մասին, երբ հնարավոր կլինի փոխանցումներ կատարել և գնումներ կատարել շարժական սարքերից։ Այդտեղ շատ մանրամասներ կան»,–ընդգծել է աղբյուրը։
Նա հավելել է, որ ՌԴ-ից Թուրքիա վճարային փոխանցումների հետ կապված դեռ մի շարք խնդիրներ կան։
«Մենք ազդակներ ենք ստանում արտահանողներից, հիմնականում մասնավոր հատվածից, պաշտոնական գերատեսչությունները օպերատիվ արձագանքում են»,-ընդգծել է նա։
2022 թվականի սեպտեմբերին թուրքական բանկերը դադարեցրել են Mir քարտերի սպասարկումը։ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը կհաղթահարի պատժամիջոցների ճնշումը, որը Արևմուտքը սկսել է իր վրա մի քանի տարի առաջ կիրառել։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն ընդգծել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները շրջանցելու փորձերը կանխելու Վրաստանի ջանքերը
- Պուտինն Էրդողանի հետ քննարկել է ՌԴ թուրքական լոլիկի մատակարարումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան