Մբապեն դեռ չի որոշել՝ որտեղ է խաղալու
Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի առաջատար Կիլիան Մբապեն մտադիր է առաջիկա օրերին իր ապագայի մասին տեղեկացնել ՊՍԺ-ի ղեկավարությանը, կմնա՞ ակումբում, թե՞ կհեռանա։
Վեստի.ռու-ն գրում է, որ Մբապեի կարիերան Ֆրանսիայի չեմպիոնի կազմում վաղուց «սերիալ» է հիշեցնում։ Կիլիանը և նրա ընտանիքը, ֆուտբոլիստի գործակալական գործերով զբաղվում են նրա մայրն ու հայրը, անընդհատ փորձում են գտնել ոչ թե լավագույն մարզական պայմանները, այլ ամենամեծ վճարը:
Այդ իսկ պատճառով նա առանց վարանելու խաբել է Մադրիդի «Ռեալի» ղեկավարներին, որոնց հետ ջենթլմենական համաձայնություն ուներ՝ 2023 թվականի ամռանը տեղափոխվել Իսպանիայի մայրաքաղաք։ Բայց Մբապեն նախընտրել է մնալ ՊՍԺ-ում շատ լավ աշխատավարձով:
Հարակից հրապարակումներ`
- ՊՍԺ-ն գտել է «Ռեալից» վրեժ լուծելու միջոց, եթե Մբապեն տեղափոխվի
- Մբապեն Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ կդառնա 2024 թվականի ամռանը
- Մբապեն հրաժարվել է մեծ բոնուսից
- Մբապեն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան