ՌԴ Քննչական կոմիտեն գործ կհարուցի Երևանում հուշարձանի պղծման փաստով
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը կարգադրել է քրեական գործ հարուցել Երևանում պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը պղծելու դեպքի առթիվ։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնում է գերատեսչության Telegram ալիքը։
«Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է քրեական գործ հարուցել Երևանում պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը պղծելու դեպքի առթիվ և ՌԴ ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ դեսպանատան, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հունվարի 26-ին ծաղկեպսակներ և ծաղիկներ էին դրել պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանին։ Միջոցառումը նվիրված էր ֆաշիստական շրջափակումից քաղաքի ամբողջական ազատագրման 80-ամյակին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լենինգրադից Հայաստան է տարհանվել ավելի քան 200 երեխա։ Այսօր հանրապետությունում ապրում է շրջափակումը վերապրած վեց մարդ։
Հիշեցնենք, որ օգտատերը, որը սոցցանցերում ներկայացել է որպես Սամվել Շիրինյան, տապալել է ծաղկեպսակներ ու տրորել ռուսական եռագույնի գույներով ժապավենը՝ նկարահանելով գործողություններն ու հրապարակելով այն։
Ձայնագրության մեջ տղամարդը դժգոհություն է հայտնում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերից, որը ճեպազրույցի ժամանակ, ի պատսախան Ղարաբաղում էթնիկ զտումների մասին պնդումներին, առաջարկել էր հղում տալ որևէ միջազգային կազմակերպության, օրինակ՝ ՄԱԿ-ի փաստաթղթի կամ հայտարարության, որտեղ նշվում է, որ նման էթնիկ զտումներ են եղել։ Զախարովան նաև ընդգծել է, որ ռուսական կողմը բազմիցս նշել է Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի համար պայմանների ստեղծման կարևորությունը, ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովման անհրաժեշտությունը և պատրաստ է ապահովել հնարավոր ամեն ինչ, ի աջակցություն այս գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով։
Հուշահամալիրում ակցիա կազմակերպած տղամարդն ասել է, որ «Լենինգրադի պաշարման մասին էլ որևէ փաստաթուղթ չկա»։
Հայաստանում ռուսական տան ղեկավարը Երևանում պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի պղծումից հետո դիմել է հանրապետության դատախազություն։
Ռուսական տան ղեկավարն իր դիմումի մեջ խնդրել է հետաքննություն անցկացնել և Շիրինյանին քրեական պատասխանատվության ենթարկել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան