Ռումինիան Թուրքիային խնդրել է համատեղ «Բայրաքթար» արտադրել
Ռումինիան Թուրքիային խնդրել է դիտարկել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրությունը։ Այս մասին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռումինիայում Թուրքիայի դեսպան Օզգուր Քըվանչ Ալթանը։
«2023 թվականին Ռումինիան գնել է մեր Bayraktar TB2 մարտական անօդաչու թռչող սարքերի 18 միավոր: Դրանց մատակարարումները կշարունակվեն այս և հետագա տարիներին: Ռումինիան այս ԱԹՍ-ների համատեղ արտադրության խնդրանք ունի»,-ասել է նա:
Դեսպանի խոսքով, պաշտպանական արդյունաբերության ոլորտում կան մի քանի սպասվող մրցույթներ, և ռումինական ընկերությունների հետ համագործակցությունը շատ կարևոր է թուրքական ընկերությունների համար։ Ալթանը նաև նշել է, որ չորեքշաբթի օրը Բուխարեստ է ժամանելու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Ակնկալվում է, որ այդ հարցերը կլինեն նրա այցի օրակարգում։
Դեսպանն ասել է, որ ՆԱՏՕ-ի աշխատանքի շրջանակներում Թուրքիան «պաշտպանում է Ռումինիայի օդային տարածքը 4 F-16 ինքնաթիռների և մոտ 80 զինվորականների օգնությամբ»։ Նկատի ունենալով ուկրաինական հակամարտությունը, նա ասաց, որ «կա ծովային ականների վտանգ, որը ազդում է բոլորի վրա»:
Հարակից հրապարակումներ`
- «Բայրաքթար»-ի կատարելագործված տարբերակը կարող է փոխանցվել Ուկրաինայի ԶՈւ-ին
- Ուկրաինայում մեկնարկել է «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրության գործարանի շինարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան