Սահակաշվիլին Վրաստանի ղեկավարությունում ռոտացիան ժողովրդին ծաղրել է որակել
Ազատազրկված Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ երկրում վարչապետի փոփոխությունը ժողովրդին հերթական ծաղրելու քայլ է։ Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Նախօրեին Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ լքում է վարչապետի պաշտոնը և դառնալու է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահը։ Ղարիբաշվիլին առաջին անգամ փոխում է իր դիրքերը Իրակլի Կոբախիձեի հետ, ով ամենայն հավանականությամբ, կդառնա նոր վարչապետ։ Սա Վրաստանի ղեկավարության առաջին կադրային փոփոխություններն են այն բանից հետո, երբ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին երրորդ անգամ վերադարձավ քաղաքականություն՝ դառնալով քաղաքական ուժի պատվավոր նախագահը։
«Օլիգարխի կողմից Կոբախիձեի նշանակումը վրաց ժողովրդին հերթական ծաղրի ենթարկելու ակտն է: Սեղանի շուրջ աթոռների կարուսելը ոչինչ չի փոխում սովորական քաղաքացու համար։
Մայրերը կրկին կշարունակեն անհավասար պայքարը իրենց երեխաներին կերակրելու համար, ուսանողները կրկին չեն կարողանա աշխատանք գտնել իրենց մասնագիտությամբ, արտերկրում ապրող երեխաների և թոռների միջազգային զանգերը դարձյալ տատիկ-պապիկների միակ ուրախությունը կլինեն»,-գրել է Սաակաշվիլին սոցցանցի իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Ղարիբաշվիլին հեռացավ վարչապետի պաշտոնից
- Վրաստանի նախագահը հայտարարել է, որ իրեն թույլ չեն տվել Թբիլիսիում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ
- Հայաստանը Վրաստանի համար 6-րդ առևտրային գործընկերն է, ինչպես նաև երկրորդ արտահանող երկիրը․ Վրաստանի վարչապետ