Բանկերում դոլարն ու եվրոն արժևորվել են, ռուբլին մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 30-ի ժամը 09:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.44 դրամ, ինչը նախորդ օրվա համեմատ արժևորվել է 0.34 դրամով։ Բացի դոլարից արժևորվել է նաև եվրոն, իսկ ռուբլու արժեքը չի փոխվել։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 402 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 406 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 403 դրամ է, վաճառքը՝ 406 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 430.67 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 441 դրամ, առավելագույնը՝ 446։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 438 դրամ է, վաճառքը՝ 442 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.39 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.59 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.45դրամ, վաճառքը` 4.55 դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Արտարժույթի փոխարժեքը բանկերում և փոխանակման կետերում ժամը 9։30-ի դրությամբ
- ՀՀ բանկերում և փոխանակման կետերում երրորդ օրն անընդմեջ արտարժույթն էժանանում է
- Հունվարի 25-ին արտարժույթների փոխարժեքները կրկին նվազել են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին