Դեռահաս աղջկան վերցրել են ընտանիքից, քանի որ ծնողները հրաժարվել են փոխել նրա սեռը
ԱՄՆ-ում Մոնտանայից մի զույգ սոցիալական ապահովության ծառայությանը մեղադրել է իրենց 14-ամյա դստերը առևանգելու մեջ, այն բանից հետո, երբ դեռահասը որոշել է, որ նա տղա է: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Reduxx հրատարակությունը՝ հղում անելով դեռահասի ծնողներին։
Դեռահասի որդեգրած մոր խոսքով՝ Ջենիֆերի հետ խնդիրները (աղջկա իսկական անունը չէ) սկսվել են 2023 թվականի օգոստոսին։ Դպրոցականը հոգեկան առողջության հետ կապված չախտորոշված խնդիրներ ուներ։ Երբ ընտանիքին այցելել է սոցիալական աշխատողը, դեռահասը հայտարարեց, որ ինքը միտումնավոր թունավորվել է իրեն, սակայն ծնողները հերքել են դստեր հայտարարությունը`այն հաստատելով հիվանդանոցի թղթերով, որտեղ դեռահասի հայտարարությունից հետո տարել են հետազոտության: Բժշկական գրառումները ցույց են տալիս, որ 14-ամյա ամերիկուհին «նույնականանում է որպես Լեո անունով տղամարդ»։
Դեռահասի մայրը նշում է, որ ինքն ու իր ամուսինը հիվանդանոցի անձնակազմին հասկացրել են, որ իրենց դստերը պետք է կոչել այն անունով, որը նրան տրվել է ծննդյան օրվանից։
«Մենք շտապ օգնության բաժանմունքի աշխատակիցներին հասկացրեցինք, որ մեր աղջկան տղամարդու անուն տալը հակասում է մեր արժեքներին և կրոնական համոզմունքներին: Հիվանդանոցի աշխատակիցներն ինձ խորհուրդ տվեցին դիմել փաստաբանի և բացատրեցին, որ իրենք պարտավոր են դիմել հիվանդին այնպես, ինչպես նա է ներկայացրել»,-կիսվել է ամերիկուհին։
Կնոջ խոսքով՝ իր դստերը թողել են հիվանդանոցում, որտեղ աշխատակիցները նրա հետ քննարկել են սեռափոխության հարցը, ինչը խաթարել է դեռահասի ծնողների հեղինակությունը։ Դեռահասի մայրը նաև պնդում է, որ անձնակազմը չի կատարել իր խնդրանքը՝ սահմանափակել դստեր արագ սնունդ ընդունելը, հեռուստացույց դիտելը և չեն համոզել, որ նա կատարել է իր դպրոցական տնային աշխատանքը: Ավելի ուշ դեռահասին տեղափոխել են Վայոմինգի բժշկական կենտրոն, որտեղ երեխաները կարող են հորմոններ ընդունել սեռը փոխելու համար՝ առանց ծնողների համաձայնության:
Մինչ նրանց դուստրը գտնվում էր մեկ այլ նահանգի բժշկական կենտրոնում, զույգին թույլ են տվել շփվել դստեր հետ միայն օգնականների միջոցով, իսկ ավելի ուշ դատարանի միջոցով նրանց զրկել են դեռահասի խնամակալությունից։
«Մեզ ասացին, որ «բուժական լավագույն շահերից» է, որ Ջենիֆերին թույլ տան փոխել սեռը և ապրել որպես տղա, բայց քանի որ մենք համաձայն չէին առաջարկի հետ նրա խնամակալությունը մեզանից վերցվեց և հանձնվեց համապատասխան մարմիններին»,- հայտնեց դեռահասին որդեգրած մայրը
Խնամակալության մարմինները նշել են, որ պատրաստվում են դեռահասին տեղափոխել Կանադայում գտնվող նրա կենսաբանական մոր մոտ։
Հարակից հրապարակումներ`
- Հյուսիսային Կորեայի դեռահասները դատապարտվել հարավկորեական երաժշտություն լսելու համար
- ՔԿ հորդորը. Դեռահասների հարգելի՛ ծնողներ, ուշադիր և զգոն եղեք
- Դեռահասին ձերբակալել են «Facebook»-ում արված գրառման համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է