The Guardian-ը հրապարակել է 2024-ի մենյուն. Երազանքի ուղղությունների թվում է նաև Հայաստանը
«Վրաստանը սիրված է այն զբոսաշրջիկների շրջանում, ովքեր ցանկանում են զուգակցել գինու համտեսն ու զբոսանքը։ Բայց հարևան Հայաստանը նույնպես ուշադրության արժանի»,- ասում է սննդի և ճանապարհորդության թեմաներով գրող Քերոլայն Էդենը The Guardian-ի վերջերս լույս տեսած «2024 թվականին մենյուում» հոդվածում։
Էդենը ներկայացրել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունքը որպես իր երազանքի զբոսաշրջային ուղղություն Հայաստանում:
«Հայաստանում առաջարկվում է ամեն բան՝ եկեղեցիները, երաժշտություն, թանգարաններ, արվեստը և արշավը։ Անհավատալի համ ունեն սնունդն ու գինին»,-գրում է բրիտանական պարբերականը։
Հեղինակի «Ծաղկունք»-ը որակում է «թաքնված գոհար», որն ունի հնարամիտ խոհարարներ, որոնք մոտակա բլուրներում ժրաջան կերպով փնտրում են թարմ, տեղական բաղադրիչներ, ինչպիսիք են սնկերը և դեղաբույսերը։ Հոդվածագիրը խորհուրդ է տալիս պարտադիր այցելել այստեղ` փորձելու լեռնային խոտաբույսերով և մածունով պատրաստված տեղական պոնչիկը։