Ամերիկացի զինվորների մահվան պատճառ դարձած ԱՄՆ հարձակումն ավելի հզոր կլինի. CNN
Հորդանանում անօդաչու թռչող սարքով հարձակման հետևանքով կիրակի օրը ամերիկացի զինվորների սպանությանն ու վիրավորվելուն ավելի հզոր կլինի, քան նախորդ պատասխան հարվածներն էին Իրաքում և Սիրիայում։ Սակայն ԱՄՆ-ում միաժամանկ զգուշանում են Իրանի դեմ հարձակումից։
CNN-ի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վրա ճնշումն ավելանում է, նրանից պահանջվում է այնպիսի պատասխան, որը մեկընդմիշտ կդադարեցնի հարձակումները: Նշվում է, որ Իրանի կողմից հովանավորվող զինյալները հոկտեմբերից ի վեր ավելի քան 160 անգամ թիրախավորել են Իրաքում և Սիրիայում ԱՄՆ ռազմական օբյեկտները։
Հանրապետական մի քանի օրենսդիրներ կոչ են արել ԱՄՆ-ին հարվածել Իրանին՝ հստակ մեսիջ ուղարկելու համար:
Սակայն Բայդենի վարչակազմի համար այժմ ամենամեծ մարտահրավերը ամերիկացի զինվորներին սպանած անօդաչու թռչող սարքի հարվածին արձագանքելն է։ Այն տարածաշրջանում ամերիկյան ուժերի վրա ամենամահաբեր հարձակումն էր Աբբեյ Գեյթի ռմբակոծությունից ի վեր, որը սպանեց 13 ամերիկացի զինծառայողի Աֆղանստանից դուրսբերման օրերին։
Թոշակի մեկնած լեյտենանտ Մարկ Հերթլինգը նշել է, որ ԱՄՆ զինծառայողների մահը հատելէ կարմիկր գծերը, և պաշտոնյաներն ու փորձագետներն ակնկալում են ավելի կոշտ արձագանք։ Բայց պաշտոնյաները կասկածում են, որ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է, որ Մերձավոր Արևելքի շուրջ իրավիճակն ավելի բարդ է, քան դա եղել է տարածաշրջանում 1973 թվականին, և նույնիսկ դրանից առաջ։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Իրանին պատասխանատու է համարել ամերիկյան բազայի վրա հարձակման համար
- Մերձավոր Արևելքում ամերիկյան բազայի վրա հարձակումից հետո Մեծ Բրիտանիան Իրանին կոչ է անում նվազեցնել լարվածությունը