Անբարոյականությունը որպես նշաձող սահմանված է այս իշխանության կողմից. Աբրահամյան
«Մեր երկրում, ցավոք, այս վերջին տարիներին օրինաչափ երևույթ է դարձել, ականատես ենք լինում ոչ միայն մեր հերոս տղաների ծնողների նկատմամբ քրեական հետապնդումներին, այլ նրանց նկատմամբ բռնություններին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա ցավով արձանագեց, որ մեր երկրի իրականությունն այսօր այսպիսինն է. «Անբարոյականությունը որպես նշաձող սահմանված է այս իշխանության կողմից և այս իրականության մեջ, ցավոք, անընդհատ ականատես ենք լինում նաև այսպիսի դատական նիստերին»։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան