Հազարից ավելի շվեդ արտիստներ կոչ են արել Իսրայելին հեռացնել «Եվրատեսիլից»
Ավելի քան հազար շվեդ արտիստներ խնդրել են Եվրոպական հեռարձակողների միությանը բացառել Իսրայելի մասնակցությունը «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Լուրը հայտնում է շվեդական Aftonbladet տաբլոիդը։
«Մենք կարծում ենք, որ, թույլ տալով Իսրայելին մասնակցել մրցույթին, Եվրոպական հեռարձակողների միությունը ցուցադրում է երկակի ստանդարտ, որը խաթարում է կազմակերպության վստահությունը... Ուստի մենք կոչ ենք անում Եվրոպական հեռարձակողների միությանը բացառել Իսրայելի մասնակցությունը 2024 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթից», - kulturomania.ru-ի հաղորդմամբ, ասված է միջնորդագրում:
Ավելի վաղ Եվրոպական հեռարձակողների միությունը, որը հեռարձակում է մրցույթը, հրաժարվել էր Իսրայելին բացառել մրցույթից։ Կազմակերպիչները որոշումը պատճառաբանել են նրանով, որ «մրցույթը քաղաքականությունից դուրս է»։ Սակայն կազմակերպիչները 2022 թվականին Ռուսաստանին դուրս էին թողել մրցույթից։
Հիշեցնենք որ ավելի վաղ Ֆինլանդիայում ստորագրահավաք էր սկսվել՝ Իսրայելին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթից հեռացնելու պահանջով։
«Եվրատեսիլ 2024»-ը կկայանա Շվեդիայի Մալմյո Արենայում մայիսի 9-ին, 11-ին և 13-ին, և, վերջին տվյալներով, դրան կմասնակցի ընդամենը 35 երկիր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան