Հայաստանում հիվանդներին տալիս են մի ինսուլին, որից շատ երկրներ հրաժարվել են․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը գրել է.
«Ինսուլինկախյալ շաքարային դիաբետ ունեցող մեծահասակներին սեպտեմբերից սկսած նոր՝ անհայտ ծագման, ինսուլին են տրամադրում։
«Առողջության իրավունք»ԻՀԿ են դիմել բազմաթիվ պացիենտներ, որոնք ահազանգում են, որ Ինսուլոտարդի փոխարեն իրենց տրամադրում են մի ինսուլին, որի էֆեկտիվությունը շատ ցածր է, հաճախ անգամ կրկնակի դոզաների ստացման դեպքում արյան մեջ շաքարի քանակը չի կարգավորվում։ Պարզվում է, ՀՀ առողջապահության նախարարությունը դանիական առաջատար Novo Nordisk-ի միջին ազդեցության ինսուլինը փոխարինվել է լեհական Bioton-ի Գենսուլինով, որը երկարատև փորձաշրջան չի անցել և սերտիֆիկացված չէ միջազգային մասնագիտական կազմակերպությունների կողմից։
Հայաստանում հիվանդներին տալիս են մի ինսուլին, որից շատ երկրներ հրաժարվել են։ Օրինակ Թայլանդի առողջապահության նախարարությունը վերջերս որոշել է հրաժարվել այս դեղամիջոցից, քանի որ ուսումասիրության 33-րդ ամսում սահմանված չափանիշներից շեղումներ են արձանագրվել, արդյունքում Գենսուլինի որակը գնահատվել է որպես ոչ բավարար։
Ի պատասխան բազմաթիվ հիվանդների բարձրացրած բողոքների, Հայաստանի առողջապահության նախարարությունը պացիենտներին վստահեցրել է, որ անհանգստանալու պատճառներ չկան, հորդորել է հավատալ ոչ թէ գլյուկոմետրի տվյալներին, այլ իրենց։ Փաստել են, որ նոր դեղը համապատասխանում է չափանիշներին, ունի նույն բաղադրությունը, լաբորատոր կրկնակի փորձաքննության է ենթարկվել նույնիսկ Հայաստանում։
«Առողջության իրավունք» ԻՀԿ պատրաստվում է պաշտոնական հարցում կատարել ՀՀԱՆ, հասկանալու համար, թէ որ լաբորատորիայում են կատարել դեղի փորձաքննությունը և ինչ արդյունքներ են ստացել (պատասխանը ավելի ուշ կհրապարակեմ)։
Հ․Գ․Նորից քեզ խաբում են, իմ հիվանդ ԺՈՂՈՎՈՒՐԴ․․․»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան