ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ազատ է արձակվել
ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ազատ է արձակվել, նա արդեն ազատության մեջ է։ Panorama.am-ին ասաց պաշտպան Գոռ Վարդանյանը։
«Նախօրիեն մեղադրական եզրակացություն է կայացվել, պատիժ է նշանակվել երկու ամիs կարճաժամկետ ազատազրկում, սակայն քանի որ Արագած Ախոյանը երեք ամիս կալանքի տակ է գտնվել, դատարանը պատժի կրումից ամբողջությամբ ազատ է արձակել»,- նշեց նա։
Փաստաբանը հայտնեց, որ դատավճիռը բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարանում, դեմ են մեղադրական վերդիկտին։
Հարցին՝ առաջադրված մեղադրանքով որքա՞ն պատիժ է նախատեսված, Գ.Վարդանյանն ասաց, որ տուգանք, կարճաժամկետ ազատազրկում, նաև ազատազրկում առավելագույնը 3 տարի։
«Այնպես չէ, որ անսպասելի էր մեզ համար, քանի որ իր քաղաքական գործունեության հետ էր կապված այս ամենը, մենք այս ամենին էլ սպասում էինք»,- ասաց Գոռ Վարդանյանը։
Հիշեցնենք, որ 2023 թ. նոյեմբերի 7-ին ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել էր` 2023 թ. հունիսի 8-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակած գրառման համար։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի, Ա. Ախոյանն այդ օրը հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված տեղետվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Արագած Ախոյանը մարտական է տրամադրված
- «Հրապարակ». Արագած Ախոյանի դեմ նույն հոդվածով ևս մեկ քրեական գործ կա
- ՔԿ. Արագած Ախոյանը կալանավորվել է հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու համար
- Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
- Արագած Ախոյան. Չեղավ տղերք