Պաշտոնից հետ է կանչվել Մեքսիկայում և մի քանի այլ երկրներում Հայաստանի դեսպան Արմելլա Շաքարյանը
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Մեքսիկայում և մի քանի այլ երկրներում Հայաստանի դեսպան Արմելլա Շաքարյանին պաշտոնից հետ կանչելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի, Արմելլա Շաքարյանին հետ կանչել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Պանամայի Հանրապետությունում, Նիկարագուայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում, Էլ Սալվադորի Հանրապետությունում և Բելիզում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,-ասվում է հրամանագրում:
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանում ՀՀ դեսպան. Պարզվում է, որ «վստահելի գործընկերը» ոչ վստահելի է, ոչ էլ գործընկեր
- Միսակ Բալասանյանը հետ է կանչվել Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից
- «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Հնդկաստնում ՀՀ դեսպանը
- Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է լիբանանահայությանը անվտանգային լուծումներ առաջարկելու համար.ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին