
Գարեգին Երկրորդն Անգլիկան Եկեղեցու առաջնորդի հետ քննարկել է Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները, գերիների վերադարձի հետ կապված հարցեր
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմ կատարած հայրապետական այցի շրջանակներում հունվարի 28-ին հանդիպում է ունեցել Անգլիկան Եկեղեցու առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Նորին Սրբազնություն Ջասթին Ուելբիի հետ։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած խնդիրներին, գերիների վերադարձման, Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցերին և տարածաշրջանում տիրող իրավիճակին։