Գալեյանը դատարանում հայտնեց՝ չի ընդունում մեղադրանքը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետազոտվեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ Գարիկ Գալեյանի գործով առկա ապացույցները։
Նիստի ընթացքում դատավորը դիմելով Գալեյանին՝ ասաց. «Հանրային մեղադրողը ներկայացրեց ձեզ ներկայացված մեղադարանքի, մեղադրանքում տեղ գտած փաստական հանգամանքերի, դրանց իրավաբանական որակման մասին։ Դուք դա ընդունո՞ւմ եք, մեղավոր ճանաչո՞ւմ եք»։
Գալեյանը պատասխանեց. «Ոչ»․
Դատական նիստը հետաձգվեց, և հաջորդ նիստին կհետազոտվեն տեսագրությունները և իրեղեն ապացույցները։
Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 21-ին:
Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 8-ին Գ. Գալեյանը ձերբակալվել էր: Նրան մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածով՝ խմբի կազմում խուլիգանության հատկանիշով և թմրամիջոց օգտագործելու կասկածանքով։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, 2023 թ. նոյեմբերի 2-ին կայացած նիստում վերացրել էր Գ. Գալեյանի նկատմամբ սահմանված կալանքը, որպես խափանման միջոց՝ կիրառելով գրավը՝ 2 միլիոն դրամի չափով, տնային կալանքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան