Իրանը դեմ է բաբելոնյան արտեֆակտը Բրիտանական թանգարանից Երուսաղեմ տեղափոխելուն
Իրանցի պաշտոնյաները կոչ են անում դադարեցնել բաբելոնյան կարևոր արտեֆակտի, որը հայտնի է որպես Կյուրոսի մանիֆեստ, Բրիտանական թանգարանից Երուսաղեմ տեղափոխելը: Նրանք կարծում են, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շարունակվող պատերազմի պայմաններում արտեֆակտի տեղափոխումը զգալի ռիսկ է պարունակում: artguide.com-ի հաղորդմամբ, իր հայտարարություններում Իրանի մշակույթի նախարարությունը վկայակոչում է 1945 թվականի Հաագայի կոնվենցիան, որը թույլ է տալիս կառավարություններին պաշտպանել ազգային արմատներ ունեցող օբյեկտները, հատկապես զինված հակամարտություններում գտնվող տարածքներում:
Կյուրոսի մանիֆեստը, 2600 տարվա հնության կավե գլան է սեպագիր տեքստով, համարվում է պարսկական առաջին պետություններից մեկի առանցքային փաստաթուղթը և առաջին «մարդու իրավունքների հռչակագիրը». դրա մակերեսին, ի թիվս այլ բաների, գրված է Կյուրոս թագավորի որոշումը՝ վերացնել ստրկությունը և տալ կրոնի ազատություն։
Կյուրոս Մեծը հրամայել է գլանի վրա սեպագիր փորագրել իր հաղթանակների և ողորմած գործերի ցուցակը, ինչպես նաև իր նախնիների ցուցակը։ Արտեֆակտը հայտնաբերվել է 1879 թվականին Բաբելոնի պեղումների ժամանակ և տեղափոխվել է Բրիտանական թանգարան։
Այն լայնորեն հայտնի է դարձել այն բանից հետո, երբ 1960-ականներին Իրանի վերջին շահը հայտարարել էր, որ դրա տեքստը մարդու իրավունքների առաջին հռչակագիրն է. Կյուրոսը ջատագովում է ստրկության վերացումը և կրոնի ազատությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան