Տնտեսություն 17:41 30/01/2024 Հայաստան

Գնիջեցման պրոբլեմը նաև տների առաջնային շուկայում կա, միայն երկրորդայինում չէ.Կարապետ Հովհաննիսյան

Փորձագետների գնահատմամբ Հայաստանի բնակարանի շուկայում գնանկում է նկատվում ոչ միայն երկրորդային շուկայում, այլև առաջնայինում։ Ոլորտում առկա միտումների մասին Panorama.am-ը զրուցեց «Հաուս Կեյ» անշարժ գույքի և գնահատման գործակալության փոխտնօրեն Կարապետ Հովհաննիսյանի հետ։


«Մենք մոտ 3-4 տարի առաջ կանխատեսում էինք այս իրավիճակը, երկու տարի առաջ սկսեցինք ավելի շատ խոսել այս մասին և 6 ամիս է ինչ ահազանգում ենք։ Հիմա լավ է, որ մասնագիտական մեր գործընկերներն էլ սկսել են այս մասին խոսել, որ այո՝ խնդիր կա։ Իսկ կա, թե չկա, այն արդեն անզեն աչքով է երևում։ Եթե մինչև մեկ շաբաթ առաջ, բարենպաստ եղանակին անցնեինք նորակառույց շենքերի կողքով, ապա կտեսնեինք, որ շինարարությունը գրեթե կանգնած է, կամ շատ դանդաղ տեմպերով է, չնայած, որ բոլորը ժամկետների խնդիր ունեն։ Իրենց գովազդները, գայթակղիչ առաջարկները խոսում են այն մասին, որ շինարարության տեմպը դանդաղ է, գումար չկա, հետևաբար վաճառք չկա։

Գնիջեցման պրոբլեմը նաև տների առաջնային շուկայում կա, միայն երկրոդայինում չէ, դրա մասին նաև վիճակագրությունն է խոսում Կադաստրի կոմիտեի էջերում հրապարակված։
Շատ են խոսում փլուզվելու է, թե ոչ։ Նախ ասեմ, որ փլուզվելը ողբերգություն չէ, այն բերելու է գների կայունացման, որովհետև մեր մոտ գնաճն արհեստական էր։ Այն սկսվեց վերջին հեղափոխությունից հետո, երբ վարչապետը հայտարարեց, որ թանկացել է անշարժ գույքը և զուտ մեկ հայտարարությունից հետո կառուցապատողները շարունակեցին այդ թեզիսը՝ արհեստական սղություն ներկայացնելով։ Այն շենքերը, որոնք ժամանակին, հիմքի փուլում ասում էին բնակարան չունենք, բոլորը վաճառված է, այսօր բոլորն անսահմանափակ բնակարան ունեն վաճառքի։

Մեր շուկայում գնագոյացումն կառուցվում  է տարբեր առաջարկների վրա, երբ որ կառուցապատողը գինը ֆիքսել է 1800 կամ 2500 դոլար, երկրորդային շուկան էլ նայելով դրան գնում է գնառաջարկի՝ 1500-1600 դոլար, տեղեր կար, որ երկրորդային շուկայի գույքերի գները նորակառույցներից անցել էր։ Ինքը պահպանվեց նրա հաշվին, որ մի տեսակ տենդ կար, որ բոլորը ցնակնում էին հեշտ գումար աշխատել, 5-10 հազար դոլարով նույնիսկ մտան այդ գործարքների մեջ, դրան նպաստեց նաև ռուս տուրիստների, փախստականների  այստեղ գալը, վարձով շուկան դարձավ գայթակղիչ և բնակարանն իր արժեքը բանկով փակում էր։ Լավ էր՝ առանց աշխատելու, հատուկ չարչարվելու  գումար էիր աշխատում։

Բայց հիմա արդեն ռելոկանտները գնում են և շուկան լճացում ունի, առաջարկան ավելի շատ է, քան պահանջարկը, ընդ որում՝ գնողունակ պահանջարկն այս գնով և այս բանկային վարկային տոկոսներով։

Պետությունն, ըստ իս, այստեղ մի վատ նախաձեռնություն է անում, որ նոր կառուցապատողների մուտքը թանկացրել է՝ շինթույլտվությունները և այլ մնացած հարկերն ու տուրքերը։ Գիտակցաբար, թե անգիտակցաբար՝ իրենք արգելում են նորերի մուտքը, որ առաջարկը չշատանա և հին գինը պահպանվի։ Չգիտեմ, թե այն զուտ այդ հպարտության զգացողության մոլուցքն է, որ իրենց կառավարման ժամանակ անշարժ գույքի գինը բարձր է, թե ինչ, բայց անշարժ գույքի գինը պետք է կայունան։

Ըստ իս, այն արդեն ազգային անվտանգության խնդիր է դառնում, որովհետ շատ երիտասարդ ընտանիքներ չեն կարողանում բանակարններ ձեռք բերել և այն արտագաղթի հիմնական էլեմենտ է։

Ավելի սուր է դրվում խնդիրը, որ պետությունը պետք է նախաձեռնի սոցիալական բնակարանաշինության ծրագրեր, որով երիտասարդ ընտանիքները կարողանան բնակարաններ ձեռք բերեն, ընտանիքներ կազմեն, որդեծնություն լինի և, վերջիվերիջո, այս մեր բնակչության թվակազմի խնդիրը կարգավորենք։

Ազգային անվտանգության խնդիերը զուտ արտագաղթի հետ եմ կապում, որովհետև, երբ մարդը հասնում է ամուսնության տարիքին և տեսնում է որ չի կարողնում բակարան ունենա, ինքն առաջին հերթին մտածում է գնա դուրս աշխատի և շատ հաճախ հետ չի գալիս։ Կան ընտանիքներ, որոնք ինչ-ինչ պատճառներով տուն են կորցրել, բայց այս արժեքներով և այս վարկային և բանկային տոկոսներով անհնար է, որ կարողնան տուն գտնել։ Այստեղ հստակ նախագծեր էլ կա դրա մասին ՝ սոցիալ բնակարանաշինությունը ռեալ թեմա է։ Դրա համար պետությունը պետք է ֆիլտրներ դնի, որպեսզի կրկին չդառնա նսպեկուլյացիայի աղբյուր այդ գույքերը։

Այնտեղ հաշվում ենք, որ 70 ք/մ բանակարանը կարելի է ստանալ 200 հազրա դրամ ամսական 20 տարվա մարման ժամկետով։ Այն այսօրվա տան վարձերն են, նույնիսկ ավելի էժան է։ Մարդիկ կկարողանան վարկ գրվել և իմանան, որ 20 տարի հետո բնակարանը մնում է իրենց և իրենք օդի մեջ չեն, որ  ամեն մի նոր փախստականի գալուց առաջ իրենց վարձը կարող է նորից թանկանա։

Այսօր վարձով շուկայի գներն էլ են անկում և այն բերելու նրան, որ կրկին ազդելու է բնակարանների գների վրա։ Ուղղակի էյֆորիան պահպանվում է և մարդիկ չեն ուզում հականալ, որ տուժել են այս գործարքի մեջ։ Առաջիկա 2-3 ամիսների ընթացքում ավելի մեծ տեմպ կտեսնենք։ Ինքը չի հանգի փլուզման՝ կգա կկանգնի մի գնի, երբ խելամիտ եկամուտով նորակառույցի1 ք/մ-ն  կլինի 1100 դոլար, իսկ երկրորդային շուկան, որտեղ շատ խնդիրներ կա՝ կոյուղաջրերի, հիմնային խնդիրների, այնտեղ 700-800 դոլարի սահմաններում պետք է կանգնի և չավելանա դրանից։

Կարծում եմ, որ գնում ենք կայունացման, ինչն ընդհանուր տնտեսության կայունացման կբերի, որովհետև նույն շինանյութի շուկայում երկրորդյաին շուկայում եթե խոսեք տնտեսվարողների հետ՝  բալորի մոտ տեմպը կանգնած է, մի կողմից շատ բանակարններ է վաճառվում, հանձնվում, բայց մյուս կողմից ներքին հարդարման համար առևտուր չկա, ինչու չկա, որովհետև այդ գույքերը բոլորը վերավաճառքի համար գնվող գույքեր են։

Այնտեղ կառուցապատողները մի մեծ փաթեթ էլ ունեն, որ փոխանակմամբ են արել՝ շինանյութերի հետ։ Դրա վկայականները երբ որ տան, օրինակ, բետոն, արմատուրա, հաղորդալար, դուռ- պատուհան տվողին, ապա այն նույնպես մտնելու է շուկա և կարծում եմ, որ շուկան մոտ 10 անգամ ավել առաջարկ ունի, քան պահանջարկն է, և հատկապես՝ գնողունակ, որովհետև պետության վիճակագրությամբ մեր աշխատողների 60%-ի եկամուտ 150 հազարից ավել չի անցնում, իսկ 150 հազար դրամ եկամուտ ունեցողը չի կարող այս շուկա մտնի գույք ձեռք բերելու։ Դրա համար պետությունը պետք է մտածի սոցիալ բնակարանաշինության մասին»-ասաց Կարապետ Հովհաննիսյանը ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:58
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն այցը կրում է մասնավոր բնույթ։ ԱՅս մասին նշում են «Սրբազան պայքար»...
Աղբյուր` Panorama.am
12:52
Ակադեմիկոսը պարզաբանում է՝ արդյոք վտանգավոր է լողալ Սև ծովում տանկերի կործանումից հետո
Լողալու ժամանակ Սև ծովում թափված մազութի հետ շփումը կարող է վտանգավոր լինել։ Այս մասին РБК-ի հետ զրույցում զգուշացրել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին:  Այս մասին հայտնում են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:22
«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ». Արթուր Խաչատրյան
«Ի՞սկ նիկոլը։ Ինքը բոլոր զիջումները ներկայացնում է որպես Հայաստանի խոշորագույն նվաճումներ․․․»
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը, թե՝ ոչ
Sputnik Արմենիայի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը
Աղբյուր` Panorama.am
12:04
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի
Հայաստանի ԵՄ դիտորդական առաքելությունը, ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հունվարի 17-ին հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ...
Աղբյուր` Panorama.am
11:54
ՔՊ-ական պատգամավոր. Բաքվում մեկնարկած դատավարությունն անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում
«Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով»։
Աղբյուր` Panorama.am
11:47
Այցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներ
Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը
«Նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք»
Աղբյուր` Panorama.am
11:25
Հունվարի 20-ից կմեկնարկի ԱԺ հերթական նիստերը, օրակարգում՝ 31 հարց
Ազգային ժողովի խորհրդի նիստում, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՀՅԴ Բյուրո. Ադրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը
«Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի»
Աղբյուր` Panorama.am
11:04
Australian Open. Խաչանովը պարտվել է երրորդ շրջանում
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում պարտվել է ամերիկացի Ալեքս Միխելսենին։ Խաղը...
Աղբյուր` Panorama.am
10:54
Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ «Ծանրամարտի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Երևանում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հունվարի 17-ին, ժամը 19:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում,...
Աղբյուր` Panorama.am
09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Եվս մեկ խորհուրդ, այն էլ Փաշինյանի նախագահությամբ
Ի՞նչ բարեփոխումներ պետք է համակարգի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Ինչու է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշտոնի նշանակմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը,...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով և...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Արտախորհրդարանական ուժերը հաջորդ շաբաթ հրավիրվել են խորհրդարան՝ նախաձեռնությունը ներկայացնելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵՄ անդամակցության նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կքննարկվի Ազգային ժողովի մեկնարկելիք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}