10 քաղաքներից 300 գործարարներ՝ մի հարկի ներքո. Հնգամյա «Մանթաշյանց» բիզնես ցանցը շտապում է նվաճել նոր շուկաներ
Համբուրգից մինչ Ռոստով, Չինաստանից մինչ ԱՄՆ՝ «Մանթաշյանց» բիզնես ակումբը նշնում է իր հիմնադրման 5-րդ տարեդարձը։ Այս տարի հիմնական միջոցառումները տեղի են ունեցել Ծաղկաձորում, որոնց մասնակցել են աշխարհի 10 քաղաքներից ժամանած ավելի քան 300 հայ գործարարներ։
Մեկ ամբողջ օր Ծաղկաձորը վերածվել էր հայկական բիզնեսի համաշխարհային կենտրոնի, որտեղ ակումբի անդամ գործարարներն ու հրավիրված հյուրերը համահայկական գլոբալ բիզնես-ցանցի մաս դառնալու նորանոր հնարավորություններ ստացան։
Խոսելով «Մանթաշյանցի» անցած ուղու մասին՝ Ակումբի համահիմնադիր-նախագահ Վահրամ Միրաքյանը նշում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում ակումբը վերածվել է ունիկալ կառույցի և սա դեռ միայն սկիզբն է։
«Մանթաշյանցի բիզնես հավաքին ներկա են եղել գործարարներ աշխարհի 10 քաղաքներից։ Հայաստանում նման թվով գործարարներ այլ դեպքերում չեն հավաքվում», -նշում է Վահրամ Միրաքյանը՝ հավելելով, որ «Մանթաշյանցի» համար դա առօրյա պրոցես է, 3 ամիսը մեկ հավաքվում են:
Ակումբի մեկ այլ ներկայացուցիչ՝ «Big Projects» ընկերության համահիմնադիր Դիանա Հարոյանն էլ նշում է, որ. «5 տարի այսքան գործարար, միասին, մեկ հարկի տակ կոտրում են կարծրատիպը, թե մենք չենք կարող լինել միասնական, կամ չենք կարող իրար հետ աշխատել»։
Բիզնես ակումբի 5-ամյակին նվիրված միջոցառման ֆորմալ հատվածում ակումբականներին ներկայացվեցին այս տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումները և ապագայի ամբիցիոզ նպատակների ճանապարհային քարտեզը։
2019թ․-ի հունվարի 26-ին Վահրամ Միրաքյանը և 12 խոշոր գործարարներ հիմնադրեցին «Մանթաշյանց» բիզնես ակումբը։ 5 տարիների ընթացքում, հիմքում ունենալով ամբիցիոզ նպատակներ, Միությանը հաջողվեց նվաճել ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի 14 քաղաքների գործարար ներուժը։ Այսօր «Մանթաշյանց»-ը վերածվել է հզոր նեթվորք կենտրոնի, որն ապահովում է կապը ոչ միայն գործարար աշխարհի, այլև պետական սեկտորի և միջազգային խոշոր կառույցների միջև։
Առաջնորդվելով «Մենք-ն ուժեղ է Ես-ից» կարգախոսով՝ համահայկական ամենամեծ բիզնես ցանցը շտապում է նվաճել նոր շուկաներ։
Ծաղկաձորում անցկացված «Մանթաշյանց» բիզնես ակումբի 5-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում հայ գործարարները հնարավորություն են ունեցել շփվելու Կառավարության անդամների հետ, բարձրաձայնել իրենց հուզող հարցերը, լուծումներ փնտրել համընդհանուր նշանակություն ունեցող խնդիրների համար։
Մանթաշյանականների Ծաղկաձորյան հավաքի պաշտոնական և գործնական հատվածներին հետևել են ժամանցային և կրթական ծրագրերը, որոնք նույնպես ուղղված էին արդեն իսկ գլոբալ նշականություն ձեռք բերած «Մանթաշյանց» բիզնես ակումբի հետագա զարգացամանն ու աշխարհի բոլոր անկյուններում հայկական բիզնեսին աջակցելուն։
Հարակից հրապարակումներ`
- «Մանթաշյանց» գործարարների միության «Global business Forum»-ին մասնակցում է 350 գոծարար Սփյուռքից և Հայաստանից
- «Մանթաշյանց»-ն ընդլայնում է աշխարհագրությունը. մոտ ապագայում մասնաճյուղեր կբացվեն աշխարհի տարբեր քաղաքներում
- Այսօր Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան