Մենք թույլ չենք տա ծաղրել պաշարման ժամանակ զոհված 1 միլիոն 384 հազար լենինգրադցիների օրհնյալ հիշատակը.Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջը տարածել է Մարիա Զախարովայի հայտարարությունը, որում ասվում է.
«Խստորեն դատապարտում ենք հունվարի 29-ին Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի մոտ կատարված վանդալիզմը։ Խորը ցավով նշում ենք, որ սա Ռուսաստանի և Հայաստանի համար ընդհանուր պատմության հերոսական էջերին նվիրված հուշարձանների պղծման առաջին դեպքը չէ։ Կատարվածի մերժման կտրուկ արձագանք ենք տեսնում բարեկամ հայ ժողովրդի կողմից։ Նույնը ակնկալում ենք հանրապետության իշխանություններից, ինչպես նաև՝ ապագայում բարբարոսության նման դրսևորումների ճնշում։
Նման արարքներին նպաստում է հանրապետությունում սկսված հրապարակային արշավը՝ ուղղված Ռուսաստանի դեմ և Հարավային Կովկասում նրա դերը նսեմացնելուն։ Մենք թույլ չենք տա ծաղրել պաշարման ժամանակ զոհված 1 միլիոն 384 հազար լենինգրադցիների օրհնյալ հիշատակը։ Այս աղաղակող հանցագործության հետ կապված՝ մենք համագործակցում ենք համապատասխան դաշնային գերատեսչությունների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հետ, որը քրեական գործ է հարուցել վանդալիզմի այս արարքի համար։ Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրենը պաշտոնական դիմում է հղել Հայաստանի գլխավոր դատախազություն։ Արձանագրվել է, որ հունվարի 30-ի երեկոյան Հայաստանի իրավասու մարմինները քրեական գործ են հարուցել։
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի հոգատար քաղաքացիներին, ովքեր իրենց սրտի կանչով այսօր վերականգնեցին արդարությունը՝ հուշարձանին վնասվածներին փոխարինող նոր ծաղկեպսակներ, ինչպես նաև շրջափակման յուրաքանչյուր օրը խորհրդանշող մեկ մեխակ դնելով, Ոչ ոք չի կարողանա վերաշարադրել Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմությունը.
Նացիստական Գերմանիայի դեմ մեր երկրների ժողովուրդների, այդ թվում՝ ռուսների և հայերի, համատեղ պայքարի և նացիզմի դեմ նրանց հաղթանակի մասին հիշողությունը միշտ կմնա մեր սրտերում»,-ասվում է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Լենինգրադի շրջափակումը իրավաբանորեն որակված է. Զախարովա
- «Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
- «Լենինգրադի պաշարման մասին էլ որևէ փաստաթուղթ չկա». Երևանում Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ պատասխանել են Զախարովային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան