Հատվածներ էլ կան, որտեղ աշխատավարձի աճի տեմպերն էական նվազում են արձանագրում. Մարտին Գալստյան
«Կոշտ գների դինամիկան նայելով, կտեսնենք, որ դիտարկվող հատվածում որոշակի կայունացման միտումներ կային, այսինքը՝ նվազել էին գները, որից հետո որոշակի, թեթև աճի տենդենցներ նկատվեցին, բայց այս պահի դրությամբ տեսնում ենք, որ այդտեղ կայունացման միտումներ կա»,-հրավիրված Ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով վերջին ամիսներին արձանագրված գնաճի տենդենքցներին։
Նա տեղեկացրեց, որ մասնավոր հատվածում աշխատավարձերի աճը պիկին էր հասել 30 %-ի սահմաններում, որից հետո նվազել են և 2023 թվականի նոյեմբերի դրությամբ այնտեղ աճի տեմպերը 10% է՝ տարեկանացված։
Գալստյանը հայտնեց, որ տնտեսության սեկտորներ կան, մասնավորապես՝ ծառայության ոլորտներում որտեղ աշխատավարձերի աճը շարունակում է դեռևս բարձր մնալ։
«Բայց հատվածներ էլ կան, որտեղ աշխատավարձի աճի տեմպերն էական նվազում են արձանագրում։ Որի պատճառով մենք մտահոգված չենք այս ֆենոմենի ազդեցությամբ հետագ գների աճի սպասումների հարցում»,-հայտարարեց ԿԲ նախագահը և հավելեց. «Դատելով համաշխարհային տնտեսությունում պահանջարկի թուլացումից և նման վարքագծային դրսևորումներից՝ մենք կարծում ենք, որ արտաքին հատվածից, ներառյալ՝ պարեն, այս պահի դրությամբ ունենալու ենք թույլ գնանկումային երևույթներ։ Այսինքը մենք առնվազն չենք ակնկալում, որ պարենի գները մոտակա ժամանակներում ունենալու են աճի ուղղությամբ զարգացումներ»։
Նա հայտնեց, որ շաքարավազի գներն էին կտրուկ նվազել, որը պայամանավորված էր Հնդկաստանում շաքարեղեգը էթանոլ ստանալու համար օգտագործելու արգելքի հետ։
Գալստյանը նաև հայտնեց, որ Հայաստանի տնտեսության աճի պոտենցիալը մեծացել է և տնտեսական աճի մեջ էական մաս է արձանագրել առևտուրը։
«Այստեղ կարող է երկու ֆենոմեն լինել, առաջինը՝ Արցախից բռնի տեղահանվածներին օժանդակույունը, օգնությունը, և բռնագաղթածների համար հավելյալ ապրանքների և ծառայությունների գնումների աճն է բերել դրան»,- ներկայացնելով առևտրի ծավալների աճը՝ ասաց Մարտին Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ-ն գնում է պատմական Հայաստանի տարածքում շրջանառված թղթադրամներ, մետաղադրամներ
- Հասարակությունը դրամն ընկալում է, որպես մեր անկախության սիմվոլներից մեկը. Մարտին Գալստյան
- 2023 թվականի հունվար-հոկտեմբերին տրասֆերտները նվազել են 40%-ով. Մարտին Գալստյան
- Բանկերի վաճառքի կամ միաձուլման հարցով ԿԲ-ին չեն դիմել. Մարտին Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան