Հայաստանում ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է վանդալիզմի դեպքը
Հայաստանում Ռուսաստանի Դաշբության դեսպանատունը մեկնաբանություն է տարածել Երևանում «Լենինգրադի պաշարման երեխաներին» հուշարձանի նկատմամբ տեղի ունեցած վանդալիզմի առնչությամբ։
«Մենք խորապես վրդովված ենք «Լենինգրադի պաշարման երեխաներին» հուշարձանի մոտ ցինիկ սադրանքից։ Դժվար է նման գործողությունները համարել այլ բան, քան բացահայտ պղծման արտահայտություն այս ողբերգության զոհերի և քաղաքը պաշտպանած հերոսների հիշատակի դեմ։ Տեսանյութի հեղինակը ոտնահարել է ոչ թե Լենինգրադի ֆաշիստական շրջափակումից լիակատար ազատագրման 80-ամյակի կապակցությամբ հուշահամալիրում դրված ծաղկեպսակներ, այլ հայ ժողովրդի այն լավագույն հատկանիշների խորհրդանշների նկատմամաբ հարգանքի տուրքը և երախտագիտությունը։
Բանականության մեջ չի տեղավորվում նրանց անբարոյականության աստիճանը, ովքեր հրապարակավ բացահայտ արհամարհում են ոչ միայն այդ ողբերգական իրադարձությունների և նրանց զոհերի, այլև սեփական նախնիների հիշատակի նկատմամբ հարգանքը։ Ըստ հետազոտողների՝ Լենինգրադի բազմազգ պաշտպանների շարքերում կռվել են ավելի քան 100 հազար հայեր, որոնցից 4 հազարը կամավորներ են եղել, իսկ տասը արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։
Ուրախ ենք, որ մեր գնահատականը կիսում են հայ հասարակության մեջ, ինչի վկայությունն է սոցցանցերում այս տգեղ արարքի առնչությամբ տարածված զանգվածային վրդովմունքի ալիքը։
⏺️Դեսպանատունը հույս է հայտնում, որ այս գործողությունները կստանան համապատասխան իրավական գնահատական Հայաստանի իշխանությունների կողմից, և այս սադրանքի մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն»,-ասվում է տարածված հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ Քննչական կոմիտեն գործ կհարուցի Երևանում հուշարձանի պղծման փաստով
- «Լենինգրադի պաշարման մասին էլ որևէ փաստաթուղթ չկա». Երևանում Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ պատասխանել են Զախարովային
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա