Հասարակություն 16:57 30/01/2024 Հայաստան

Ռոստելեկոմ Հայաստանը և ՃՇՀԱՀ-ը ստորագրեցին «Համագործակցության Հուշագիր»

Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը և Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը հունվարի 29-ին ստորագրեցին «Համագործակցության Հուշագիր»։

Ընկերությունից մանրամասնում են՝ հուշագրի շրջանակում կողմերը պայմանավորվեցին ապահովել մասնագետների ներգրավում կրթական և աշխատանքային գործընթացներում, սեմինարների և այլ միջոցառումների համատեղ կազմակերպում, ուսումնամեթոդական նյութերի համատեղ մշակում, համալսարանի ուսանողների համար պրակտիկաների և բիզնես հանդիպումների կազմակերպում, կրթաթոշակների ֆինանսավորում, լավագույն ուսանողներին կազմակերպություն՝ որպես աշխատակիցներ ներգրավում և համատեղ համագործակցության առավել արդյունավետ ձևաչափերի մշակում։ Հուշագիրը ստորագրվեց վստահության, պատասխանատվության և փոխադարձ հարգանքի կարևոր սկզբունքների հիմքով։

Հուշագրի ստորագրումն ամրապնդվեց hամալսարանում Ռոստելեկոմի «Ամպային տեսահսկման ծառայության» գործարկմամբ։ Այն տալիս է լայն ֆունկցիոնալ հնարավորություններ, այդ թվում՝ տեսագրությունների անվտանգ պահպանում ամպային տիրույթում, ինչը բացառում է տեսագրությունների՝ տարբեր արտաքին ազդեցությունների ենթարկվելու հավանականությունը։

Ռոստելեկոմ Հայաստանը ծառայության շրջանակում առաջարկում է նախադեպը չունեցող հնարավորություն՝ հաճախորդի կարիքներից բխող անհատականացված տեսավերլուծություն՝ սեռային, տարիքային, մարմնի ջերմաստիճանի, տրանսպորտային միջոցների պետհամարանիշների նույնականացման և այլ չափանիշներով, ինչը հնարավորություն է տալիս տեսահսկման տարածքում գործողությունների տվյալներն օգտագործել բիզնեսի առավել արդյունավետ կառավարում իրականացնելու նպատակով։

Ընկերության կողմից տեսախցիկների տեղադրումն ու կարգավորումը, 24/7 սպասարկումը, ժամանակակից և հարմար հավելվածի առկայությունը, մինչև 14 օր արխիվի պահպանումը ծառայությունը դարձնում են բացառիկ հայաստանյան շուկայում։

«Այսօր սկիզբ դրվեց մի չափազանց կարևոր համագործակցության, որը ոչ միայն գործընկերոջը ծառայություն մատուցելու ձևաչափ ունի, այլև տևական և բազմակողմանի գործընկերական հարաբերությունների մեկնարկ է։ Ստորագրված հուշագիրը չափազանց կարևոր ռազմավարական քայլ է ինչպես Ռոստելեկոմ Հայաստանի, այնպես էլ Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի համար։ Համագործակցության այս ձևաչափը վստահաբար դրական ազդեցություն է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վրա՝ հիմնված լինելով երկուստեք լավագույն փորձի փոխանակման վրա։
Մենք համալսարանում ներդնում ենք շուկայում եզակի «Ամպային տեսահսկման ծառայություն»-ը, որը ևս մեկ հեղափոխական քայլ է Ռոստելեկոմի կողմից՝ Հայաստանում ամպային տեխնոլոգիաների զարգացմանն ընդառաջ։ Ցանկանում եմ նշել  նաև, որ Ռոստելեկոմը կառուցում է ամենախոշոր Տվյալների մշակման կենտրոնը Հայաստանում, որտեղ առանցքային տեղ կզբաղեցնեն ամպային ծառայությունները․ սա կդառնա տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված մեր հաջորդ քայլը։ Վստահ ենք, որ hամալսարանի հետ համագործակցությունը կշարունակվի նաև այդ համատեքստում»-նշեց Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

«Ռոստելեկոմ Հայաստանը հանդիսանում է ոլորտի լավագույն օպերատորներից մեկը, և պատահական չէ, որ հենց Ձեզ հետ որոշեցինք իրականացնել մի նախագիծ, որը հնարավորություն է տալիս ցանկացած պահի իրականացնել դասալսումներ՝ վերհանելու մեր դասախոսների դասավանդման լավագույն փորձը և մեթոդները: Կարևորում եմ նաև այս ծրագրի մյուս բաղադրիչը՝ անվտանգությունը: Մենք  մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում մեր ուսանողների և աշխատակիցների համար անվտանգ միջավայրի ձևավորումը, և այս համատեքստւմ Ռոստելեկոմ Հայաստանի հետ իրականացված ծրագիրն ունի շատ կարևոր նշանակություն: Մեր համալսարանի առաջնահերթություններից է տեղեկատվական տեխնոլոգիանների կիրառմամբ ուսման որակի բարելավումը, և մենք գնում ենք թվայնացման ճանապարհով: Մենք արդեն թվայնացրել ենք մեր ուսումնական պրոցեսի մի մասը և այժմ անցնում ենք ամբողջական թվայնացման։

Վստահ եմ, որ ապագայում Ռոստելեկոմ Հայաստանի հետ կունենանք նորանոր նախագծեր, որոնք կնպաստեն և՛ մեր ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի, և՛ ընկերության զարգացմանը»,-նշեց ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը:

«Ամպային տեսահսկման» ծառայությունը Ռոստելեկոմի կողմից մեկնարկել է 2023թ-ի նոյեմբեր ամսին և արդեն իսկ հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել թե՛ բիզնեսի, թե՛ ֆիզիկական անձանց շրջանում։

Միջոցառման վերջում կողմերը շնորհավորեցին միմյանց՝ նախատեսվող երկարատև ու արդյունավետ համագործակցության կապակցությամբ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:27
Ադրբեջանում վթարի արդյունքում 6 մարդ է մահացել, որոնցից 5-ը զինվորական են
Մահվան ելքով վթար է տեղի ունեցել Թովուզում; Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, միջադեպը գրանցվել է Թովուզի շրջանում։...
Աղբյուր` Panorama.am
23:12
Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում
Նոյեմբերի 27-ին, ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
22:57
«Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանքի նկատմամբ. «Գեղարդ» հիմնադրամ
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հայտնում է. «Քարոզչական դաշտում հայկական մշակութային և կրոնական ժառանգության...
Աղբյուր` Panorama.am
22:32
Իմ վարորդը և վերջինիս մայրն այս դեպքով ցուցմունք են տվել. Արմեն Փամբուխչյանը՝ այրված երկու «Lexus»-ի դեպքի մասին
Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է վերջերս ավտոտնակում այրված երկու մեքենաների գործին։ «Մի քանի օր է ինչ որոշ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հանրության կողմից ոգելից խմիչքի շիշ ընկալվող այս առանձնյակը, հպարտորեն նշել է, որ ՔՊ անդամ է. Ռոբերտ Հայրապետյանը՝ Ալեքսանդր Սիրունյանի մասին
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «ՔՊ-ն ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամի պաշտոնում ներկայացրել է Սիրունյան Ալեքսանդրի թեկնածությունը:...
Աղբյուր` Panorama.am
22:09
Սաակաշվիլին Վրաստանի նախագահի թեկնածուին համեմատել է «Կալիգուլայի ձիու» հետ
Վրաստանի բանտարկված երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ «Վրաստանը թևակոխել է պետականության կործանման վերջին...
Աղբյուր` Panorama.am
21:45
Արփինե Սարգսյանը ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվել է ընդլայնել համագործակցությունը ՆԳՆ «բարեփոխումների» ուղղություններով
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ  նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին։ «Նոյեմբերի 27-ին Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
21:18
ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին տարածվող լուրերը
Սոցիալական մեդիայում տարածվում են լուրեր, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
21:05
Հանրապետությունում ճանապարհների վիճակը՝ ժամը 20։30-ի դրությամբ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ինչո՞ւ է հայկական կողմը խնդրել, որ ԵԱՏՄ խորհրդի նիստն անցկացվի Սանկտ Պետերբուրգում. ԱԳՆ արձագանքը
«ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անց է կացվում ԵԱՏՄ...
Աղբյուր` Panorama.am
20:46
Կենտրոնական Հունաստանում և Սալոնիկում սպասվում են հորդառատ տեղումներ և ջրհեղեղների բարձր ռիսկ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Կենտրոնական Հունաստանում և...
Աղբյուր` Panorama.am
20:34
Մեդվեդևը չի բացառել ՆԱՏՕ-ի ռազմակայանների վրա հարձակումների հնարավորությունը
ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, խոսելով ՆԱՏՕ-ի ռազմակայանների վրա հարձակումների հնարավորության մասին, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
20:21
Վաղը Երևանի տրանսպորտը կաշխատի մինչև ժամը 01։00-ն
«Նոա» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջում գրված է․ «Նոա»-«Վիկինգուր» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է...
Աղբյուր` Panorama.am
20:11
SMS-ով կառավարվող երկիր կամ կատարյան ֆիասկո․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «SMS-ով ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԵՐԿԻՐ կամ ԿԱՏԱՐՅԱԼ ՖԻԱՍԿՈ...
Աղբյուր` Panorama.am
19:57
Լարսը փակ է
Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից...
Աղբյուր` Panorama.am
19:41
Առանց ՌԴ համաձայնության արգելվում է ռուսական զինտեխնիկայի վերաարտահանումը 3-րդ երկիր. Զախարովա
«Իսկապես ծանոթացել ենք այդ ուղերձներին: Այդ առնչությամբ ցանկանում ենք հիշեցնել 1995 թվականի հոկտեմբերի 30-ի ռազմատեխնիկական...
Աղբյուր` Panorama.am
19:29
Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհները և Զառ-Սևաբերդ ավտոճանապարհը դժվարանցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:22
Մենք սպասում ենք պատասխանի․ Զախարովան՝ Կապանում ՌԴ հյուպատոսության բացման մասին
Ե՞րբ է բացվելու Սյունիքի մարզի Կապան քաղաքում  ՌԴ հյուպատոսությունը, ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանեց․...
Աղբյուր` Panorama.am
19:01
Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան
Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
18:49
ԶՈՒ-երում նոր նշանակումներ են եղել
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝...
Աղբյուր` Panorama.am
18:44
Կորեայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած
Նոյեմբերիի 27-ին, ժամը 09:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորեայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ,...
Աղբյուր` Panorama.am
18:25
96մլն. ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
18:14
Եթե կա իսլամ, թուրք, քուրդ, արաբ, ուրեմն կա Թուրքիա. Էրդողանի նոր բանաձևը
Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է իսլամի կենտրոնական դերը Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Գյումրու ընտրություններին ընդառաջ՝ Նազելի Բաղդասարյանն արձակուրդ է գնում
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նոյեմբերի 28-ից մինչև  դեկտեմբերի 6-ը ներառյալ կլինի արձակուրդում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:44
2025 թ.-ին հնարավոր է դոլարի փոխարժեքը հասնի 480 դրամի. Հրանտ Միքայելյան
Կառավարությունը 2025 թ.-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնելու է 53-54%-ի, 15 մլրդ դոլարի։ Ներգրավվող պետական ահռելի պարտքը բացի բեռից արդյոք...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արմեն Ղազարյանը՝ ՆԳ փոխնախարար
Ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Համբարյանին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ, ՆԳ...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին. Աշոտյան
«Եվ խնդիրը միայն տնտեսական շահավետության մեջ չէ։ Պեկինը լուրջ է վերաբերվում էրդողանական Թուրքիայի պանթյուրքական երազանքին և քիչ խոսում է, բայց շատ գործում»։
Աղբյուր` Panorama.am
17:23
«Գազել»-ի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել ծառին. Չորս կին վնասվածքներ է ստացել
Նոյեմբերի 27-ին ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական...
Աղբյուր` Panorama.am
17:17
Մայր Աթոռում տեղի է ունեցել ազգային բարերար տիար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը
Նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}